Not Selected

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ «ԹԻՄՈՒՄ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԼԱՎ ՄԹՆՈԼՈՐՏ ԼԻՆԻ»

28/11/2023

Միջազգային դադարից հետո առաջին խաղում և նոր մարզչի գլխավորությամբ «Ուրարտու-2»-ը վստահ հաղթանակ տոնեց «Միկայի» նկատմամբ։ Մեր թիմի գոլի հեղինակներից Դավիթ Հարությունյանը կիսվել է տպավորություններով․

«ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Տարվա վերջին երկու հանդիպումներից մեկն էր, որում կարողացանք հաղթանակ տոնել։ Լավ տրամադրությամբ էինք մոտեցել, ու կարող եմ ասել՝ լավ հանդիպում ստացվեց։ Կարողացանք արդեն առաջին խաղակեսում 2 գնդակի առավելություն ստանալ, երկրորդում էլ պահեր ունեցանք, գոլ բաց չթողեցինք ու հաջողվեց հաղթանակ տոնել ու կարևոր 3 միավոր վաստակել»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՄԹՆԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Խաղային դիրքս այսօր կենտրոնական հարձակվողի էր, իսկ հարձակվողի խնդիրը գոլ խփելն է, ինչն էլ ինձ մոտ ստացվեց ու հաշիվը դարձրի 3-0։ Շատ ուրախ ենք, առաջին հաղթանակն էր նաև նոր մարզչի գլխավորությամբ, լավ մթնոլորտ է թիմում, ինչը կարծում եմ՝ պետք է շարունակական լինի»։

ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ՝ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հույս ունենք՝ ևս մեկ հաղթանակ կտոնենք նաև կիրակի մեր հարկի տակ կայանալիք խաղում, որին ևս լուրջ պատրաստվելու ենք այսօրվանից սկսած։ Ես ինքս կփորձեմ ամեն ինչ անել՝ թիմիս օգնելու ու ևս մեկ հաղթանակ պարգևելու համար»։