Not Selected

ՈՒՐՈՇ ՍՏՈՅԱՆՈՎԻՉ․ «ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԹԻՄԻՆ ՕԳՆԵԼ՝ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ»

28/11/2023

Միջազգային դադարից հետո «Ուրարտուն» տարեվերջյան հանդիպումներից առաջինը կանցկացնի «Արարատի» հետ։ Մեր թիմի պաշտպան Ուրոշ Ստոյանովիչը խոսել է առաջիկա դիմակայության, մնացած հանդիպումների կարևորության ու թիմում մթնլորոտի մասին․

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այո, մեր անկացրած վերջին հանդիպման և առաջիկա խաղի միջև դադարը, իրոք, մեծ էր: Մենք բավականաչափ ժամանակ ունեինք հասկանալու մեր մարզչական շտաբի պատկերացումները: Մենք օգտագործեցինք այս միջազգային դադարը մեր ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի հասցնելու և տակտիկական բացերը լրացնելու համար»:

ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ առաջիկա 3 հանդիպումները մրցաշրջանի այս հատվածի համար ամենակարևորն են: Իհարկե, հենց հաջորդ հանդիպումն ամենակարևորն է: Բնականաբար, մեր բոլորիս ուշադրությունն այդ խաղի վրա է: Ինչպես արդեն նշեցի, մենք ունեինք բավականաչափ ժանանակ վաղվա խաղին պատրաստվելու համար: Ամբողջ թիմը մարտական է տրամադրված»:

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Արարատը» կարգապահ ու կազմկակերպված թիմ է: Սակայն առաջիկա խաղը մենք անցկացնելու ենք սեփական հարկի տակ ու պետք է օգտագործենք այդ առավելությունը: Անհրաժեշտ է հետևել նախօրոք մշակված մարտավարությանը ամբողջ 90 րոպեի ընթացքում: Վստահ եմ` եթե այդպես խաղանք, մենք կունենանք դրական արդյունք»:

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Ես ինձ շատ լավ եմ զգում և պատրաստ եմ օգնել թիմին խաղադաշտում: Մենք պետք է բարելավենք մեր ցուցանիշները: Մթնոլորտը թիմում ընտանեկան է, բոլորը դրական ալիքի վրա են: Մենք դա պատրաստ ենք ցույց տալ խաղադաշտում ու գրանցել գերազանց արդյունքներ առաջիկա խաղում»: