Not Selected

ԱՐՏՅՈՄ ՄԱՔՍԻՄԵՆԿՈ. «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԴՐԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ ԹԻՄԻՆ»

29/11/2023

«Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակի, խփած գոլի ու էմոցիաների մասին զրուցել ենք մեր թիմի  հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոյի հետ:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ, դժվար հաղթանակ էր, քանի որ երբ 1-1 հաշվի ժամանակ խփում ես մոտ 80-րդ րոպեին, այդ պատճառով դժվար խաղ էր։ Պահերը շատ չէին, ինչ վերաբերում է արագությանը, կարծում եմ՝ բարձր արագություններ կային, արագ անցումներ հարձակումից պաշտպանություն թե մի, թե մյուս թիմի մոտ: Մրցակիցը լավն էր, փորձում էր ֆուտբոլ խաղալ, արագ հարձակման դուրս գալ գնդակով, կարելի է ասել՝ հակագրոհական ոճով»:

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ամեն դեպքում հաղթեցինք, ավելի մեծ վստահություն կտա ինձ հետագայում մրցակցի տուգանային հրապարակում: Կարևոր գոլ էր թիմի համար, որից հետո նույնպես պահեր ունեցանք, կարող էինք ավելացնել առավելությունը, ուստի, կարծում եմ, որ թիմի համար կարևոր գոլ էր այն պարագայում, երբ կորցրած շատ միավորներ ունեինք ոչ խաղով, ուստի իմ կարծիքով՝ կարևոր հաղթանակ էր մեզ համար»:

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՈՒ ՄՅՈՒՍ ԽԱՂԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ենք տրամադրվում հաղթելու նաև մնացած երկու տուրերում, պետք է այդ խաղերում 6 միավոր վաստակենք, ուստի տրամադրվում ենք միայն հաղթանակի, հիմա էլ տրամադրությունն ավելի է լավանում, դրական էմոցիաներ են փոխանցվում թիմում բոլորին՝ մարզչական շտաբին, խաղացողներին, ու ես կարծում եմ՝ կհանդիսանա մնացած երկու խաղերի համար»:

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Հիանալի մարզավիճակում եմ, արդեն 4 օր է՝ ընդհանուր խմբում եմ մարզվում, ամեն ինչ կարգին է, պատրաստ եմ խաղալ ամբողջական խաղ»: