Not Selected

ՊԵՐԻՇԱ ՊԵՇՈՒԿԻՉ․ «ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՀԱՂԹԱԿԱՆ ՈՒՂԻ»

04/11/2023

«Ուրարտուի» պաշտպան Պերիշա Պեշուկիչը «Վեստ Արմենիայի» դեմ խաղում վերադարձավ խաղադաշտ երկարատև վնասվածքից հետո։ Ֆուտբոլիստը խոսել է վնասվածքից, վերականգնողական փուլից և թիմի մարզավիճակից․

ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Երկար ժամանակ էր հարկավոր, որպեսզի վերադառնայի վնասվածքից հետո։ Ապաքինմանս համար մեծ շնորհակալություն եմ հայտնում բուժանձնակազմին, քանի որ նրանց շնորհիվ ես կարողացա կրկին խաղալ ֆուտբոլ։ Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբին, որ տվեցին խաղաժամանակ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում։ Ուրախ եմ, որ վերադարձա խաղադաշտ՝ չնայած որ դրական արդյունքի չհասանք»։

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

«Ես քրտնաջան աշխատում էի, որպեսզի արագ վերադառնամ խաղադաշտ։ Վերականգնողական փուլում ինձ շատ է օգնել Խուանը, որին ևս շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ վերադարձա խաղադաշտ և ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար»։

ԹԻՄԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վերջին շրջանում մեր խաղն այդքան էլ չի ստացվում և չենք կարողանում հասնել դրական արդյունքի։ Ես տեսնում եմ, որ սա թիմ է բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստներով։ Մենք հավատում ենք, որ կարող ենք ավելի լավ խաղալ և հուսամ, որ գալիք հանդիպումից մենք կվերադառնանք հաղթական ուղի և կհասնենք առաջին հորիզոնական, որը մեր տեղն է։ Վստահ եմ, որ այս երեք հանդիպումները չեն անդրադառնա մեր խաղի վրա, քանի որ սա ֆուտբոլ է»։