Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՇԱՏ ԱՐԱԳ ԱԴԱՊՏԱՑՎԵԼ ԽԱՂԱԴԱՇՏԻՆ ԵՎ ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ»

01/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Ուրարտու» - «Վան» հանդիպումից հետո, մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց հանդիպման արդյունքի և Յայա Սանոգոյի վնասվածքի մասին։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Մենք հասկանում և անկնալում էինք, որ հանդիպումը դժվար է ստացվելու։ Պետք էր լավ ինտեգրվել մրցաշրջանի երկրորդ հատվածին, հաշվի առնելով այն փաստը, որ սա մեր առաջին հանդիպումն էր։ «Վանի» համար սա արդեն երկրորդ խաղն էր, և դա զգացնել տալիս էր։ Թիմում խաղային փոփոխություններ էին տեղի ունեցել։ Ես շնորհակալ եմ ֆուտբոլիստներին այն բանի համար, որ նրանք կարողացան հաղթահարել կուտակված լարվածությունը, նրանք արագ ադապտացվեցին խաղադաշտին, երկրորդ խաղակեսում շտկեցին որոշ բաներ, ինչն էլ տվեց իր արդյունքն և մենք արժանիորեն հաղթանակ տոնեցինք»։

ՅԱՅԱ ՍԱՆՈԳՈՅԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

«Յայա Սանոգոն ունի փոքրիկ վնասվածք, որն այս պահին թույլ չի տալիս նրան դուրս գալ խաղադաշտ։ Դա ֆուտբոլի մաս է։ Մենք սպասում ենք, որ նա վերականգնվի վնասվածքից և նախ վերադառնա թիմի մարզումներին և դրանից հետո արդեն առաջնություն»։