Not Selected

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

01/03/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ուրարտուն» Արմավիրի քաղաքային մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Գոլի հեղինակներ դարձան Նարեկ Գրիգորյանն ու Մաքսիմ Մայրովիչը։

Մեր տղաները խաղադաշտ դուրս եկան թիմի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանին աջակցող շապիկներով՝ «Շուտ ապաքինվիր, Սերգեյ» գրությամբ․ Սերգեյը վնասվածք էր ստացել արտասահմանյան հավաքի ընթացքում։

Մեկնարկային կազմում տևական դադարից հետո տեղ գտան դարպասապահ Արսեն Բեգլարյանը և Էրիկ Փիլոյանը։ Առաջին խաղակեսում հանդիպումն ամբողջությամբ անցավ մեր տղաների առավելությամբ։ Դմիտրի Գունկոյի թիմը անընդհատ ճնշման տակ էր պահում մրցակցին, բայց գրոհները արդյունավետ ավարտին հասցնել չէր ստացվում։ Այդուհանդերձ, առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ, «Ուրարտուին» հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Մաքսիմ Մայրովիչի հաշվենկատ փոխանցումը մոտ տարածությունից եզրափակեց Նարեկ Գրիգորյանը։ Մինչ խաղակեսի ավարտը մրցակիցը մի քանի անգամ ստիպեց Արսեն Բեգլարյանին մտնել խաղի մեջ, սակայն մեր դարպասապահը վստահ էր իր գործողություններում։

Ընդմիջումից հետո մրցակիցը կատարեց մի շարք փոփոխություններ, բայց մեր տղաները շարունակեցին տիրել խաղային և տարածքային առավելությանը։ 60-րդ րոպեին Նարեկ Աղասարյանի՝ խորքից կատարած հիանալի փոխանցումը հասավ գրոհին միացած Նանա Անտվիին, որն էլ իր հերթին գնդակը դրեց հրամցրեց Մաքսիմ Մայրովիչին, հարձակվողն էլ հանգիստ գրավեց դարպասը՝ կրկնապատկելով թիմի առավելությունը․ «Ուրարտու» - «Վան»՝ 2-0: Նշենք նաև, որ «Ուրարտուի» կազմում այս խաղում, իր նորամուտը նշեցին կիսապաշտպան Դրաման Սալուն և Արթուր Իսրայելյանը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում։

Հավելենք, որ առաջնության հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում՝ հյուրընկալվելով «Նոա»-ին։ Խաղի մեկնարկը 15:00-ին է։  

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 2-0

1-0 Նարեկ Գրիոգորյան (44'), 2-0 Մաքսիմ Մայրովիչ (60')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2. Նանա Անտվի, 34. Էրիկ Փիլոյան, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 33. Մարկոս Ժունիոր, 9. Նարեկ Աղասարյան, 67. Դավիթ Խուրցիձե (20. Արթուր Իսրայելյան 95'), 21. Նարեկ Գրիգորյան (10. Կարեն Մելքոնյան 75'), 15. Մաքսիմ Մայրովիչ (18. Լեոն Սաբուա 81'), 90. Օլեգ Պոլյակով (13. Դմիտրո Խլյոբաս 75')։

Պահեստայիններ՝ 41. Ալեքսանդր Մելիխով, 22. Մխիթար Ումրեյան, 6. Արման Ղազարյան, 31. Իվան Զոտկո, 35. Ռաֆայել Կարիոկա, 36. Խարիտոն Այվազյան, 67. Վադիմ Պարամոնով, 20. Արթուր Իսրայելյան, 25. Դրաման Սալու, 10. Կարեն Մելքոնյան, 13. Դմիտրո Խլյոբաս, 18.   Լեոն Սաբուա, 77. Թեմուր Ջիկիա։

«ՎԱՆ»․ 1. Սամուր Ագամագոմեդով, 23. Պավել Գորելով, 7. Էդգար Մովսեսյան, 33. Համլետ Ասոյան, 2. Վասպուրակ Մինասյան (ա), 99. Արման Մկրտչյան (27. Ջոշուե Գաբա 46'), 3. Արթուր Քարտաշյան (5. Արմեն Մանուչարյան 70'), 30. Մանուել Իգնասիո Մորելո, 8. Ռումյան Հովսեփյան (14. Քրիստոֆեր Բոնիֆեյս 79'), 9. Դանիիլ Անկուդինով (90. Բիսմարկ Ուբա 61'), 70. Ուիլսոն Խոսե Բարիոս:

Պահեստայիններ՝ 22. Դիեգո Զամոռա Ռոկա, 12. Արթուր Մելքոնյան, 27. Ջոշուե Գաբա, 18. Նարեկ Հովհաննիսյան, 14. Քրիստոֆեր Բոնիֆեյս, 11. Ռոնատո Բենգո, 21. Խուան Վերգարա, 5. Արմեն Մանուչարյան, 87. Գեղամ Կադիմյան, 90. Բիսմարկ Ուբա: