Not Selected

ՌԱՖԱՅԵԼ ԿԱՐԻՈԿԱ․ «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԿԼԻՆԵՄ, ԵԹԵ ՎՍՏԱՀԵՆ ԻՆՁ 90 ՐՈՊԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ»

07/03/2023

Մեր թիմի նորեկ բրազիլացի պաշտպան Ռաֆայել Կարիոկան «Նոայի» հետ խաղում նորամուտը նշեց մեր թիմի կազմում և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Ֆուտբոլիստը կիսվել է նորամուտի խաղի տպավորություններով․ 

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ստացա ու նորամուտս նշեցի, և կարծում եմ ճիշտ ժամանակին մտա խաղադաշտ։ Առաջին անգամ նման բան պատահեց ինձ հետ, երբ եզրային պաշտպանը գոլային փոխանցում կատարեց նույն դիրքի խաղացողին, ու գրոհը եզրափակվեց գոլով։ Խաղը բավական դժվար ստացվեց, բարդություններ ստեղծվում էին մեզ համար, բայց փառք Աստծո, կարողացանք գոլ խփել ու հաղթել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ կարող եմ 90 րոպե անցկացնել, քանի որ մեր անցկացրած նախապատրաստական փուլն էլ լավ եմ օգտագործել, մարզավիճակ եմ հավաքել, և շնորհակալ կլինեմ, եթե մարզիչն ինձ հնարավորություն տա խաղալու 90 րոպե»։

ԹԻՄՈՒՄ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ՈՒ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆուտբոլիստների մեծ մասը անգլերենով է հաղորդակցվում է ինձ հետ, դրա համար կարծում եմ պետք է որոշ բառերի և արտահայտությունների տիրապետել։ Կան թիմում տղաներ, որոնք ինձ օգնում են այդ հարցում՝ Մարկոս Ժունիորը, Արաս Օզբիլիսը, որոնք պորտուգալերեն գիտեն, բայց գրեթե բոլորն ինձ շատ են օգնում խաղադաշտում ու մարզումների ժամանակ»։