Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ ԹԻՄԸ, ՉԻ ՀԱՄԵՄԱՏՎԻ ՈՉ ՄԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԵՏ»

22/04/2023

«Արարատ-Արմենիայի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

«Եթե խաղից առաջ ասեին, որ հաշիվը լինելու է 2-2, ես իհարկե շատ կհուսահատվեի, որովհետև մենք այսօր միայն հաղթանակի էինք տրամադրված։ Ստանդարտից գոլ բաց թողեցինք՝ չնայած գնդակն անցավ պատի միջով։ Դրանից հետո մրցակիցը հնարավորություն ունեցավ արագ գրոհների վրա խաղալ, և դրանցից մեկն էլ նա կարողացավ իրացնել։ Այն բնավորությունը, որը թիմը դրսևորեց, չի համեմատվի ոչ մի միավորի հետ, դա ավելին է»։