Not Selected

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ` «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

22/04/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Մեր թիմից աչքի ընկան Արաս Օզբիլիզն ու Նարեկ Գրիգորյանը, իսկ տանտերերի կազմում գոլի հեղինակներ դարձան Արթուր Սերոբյանն ու Յեննե Տենտոնը։

Նշենք, որ թիմերը այս մրցաշրջանում հանդիպել էին երեք անգամ։ Երկու խաղում հաջողության էին հասել մեր տղաները՝ երկուսում էլ առավելության հասնելով նվազագույն՝ 1-0 հաշվով, իսկ մեկում հաղթել էր «Արարատ-Արմենիան» 3-0 հաշվով։ 

Առաջին խաղակեսի առաջին իսկ րոպեից ընթացավ շատ լարված պայքար։ Երկու թիմերը աչքի էին ընկնում երկուստեք վտանգավոր գրոհներով՝ չնայած որ գնդակին հիմնականում տիրում էին «Ուրարտուի» ֆուտբոլիտները, իսկ մրցակիցը գործում էր հակագրոհների վրա։ Մեր տղաները հիմնականում փորձում էին գրոհել եզրերից, բայց վերջին փոխանցումը չէր հասնում նպատակակետին։ Հանդիպման 32-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» վաստակեց տուգանային հարվածի իրավունք վտանգավոր դիրքում։ Գնդակին մոտեցած Արթուր Սերոբյանը դիպուկ էր ստանդարտից և բացեց խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո մեր տղաները ընդմիջումից առաջ պաշարեցին մրցակցի տուգանայինը։ Ուգոչուկվու Իվուն վերջին րոպեներին աչքի ընկավ երկու հեռահար հարվածներով։ Առաջինը անցավ դարպասաձողի կողքով իսկ մյուսը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից «Ուրարտուն» շարունակում էր տարածքային և խաղային առավելություն ունենալ։ Մեր թիմը պարբերաբար վտանգի տակ էր պահում Վսեվոլոդ Երմակովի դարպասը, բայց ինչպես առաջին կեսում, այդպես էլ երկրորդում գրոհեց «Ուրարտուն», իսկ հաջողության հասավ «Արարատ-Արմենիան»։ Երկրորդ փորձից իր թիմի առավելությունը կրկնապատկեց Տենտոն Յեննեն։ Թվում էր, որ ամեն ինչ ավարտված է, բայց մեր տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանները։ Դմիտրի Գունկոն կատարեց մի շարք փոփոխություններ՝ խաղադաշտ դուրս բերելով նաև Արաս Օզբիլիզին։ Փորձառու ֆուտբոլիստը միանգամից ակտիվություն մտցրեց խաղադաշտի կենտրոնում, իսկ 86-րդ րոպեին, ստանալով գնդակը Նարեկ Գրիգորյանից, մոտ 30 մետրից ֆանտաստիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։ Այսքանը բավարար չէր, և Դմիտրի Գունկոյի սաները ամբողջ ուժերով շարունակեցին գրոհել։ Պայքարը մինչև վերջին վայրկյանները տվեց իր արդյունքը։ Ավելացված 4-րդ րոպեին կրկին հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը Նարեկ Գրիգորյանը՝ խփելով իր 8-րդ գոլը այս մրցաշրջանում։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Հավելենք, որ հաջորդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»։ Հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին և կմեկնարկի 17։00-ին։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-2

1-0 Արթուր Սերոբյան (32'), 2-0 Յենե Տենտոն (69'), 2-1 Արաս Օզբիլիզ (86'), 2-2 Նարեկ Գրիգորյան (90+4')

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»․ 45. Վսևոլոդ Երմակով, 2․ Գիլյերմե դե Սոուզա, 3․ Խոսե Բուենո, 88․ Ուիլֆրիդ Էզա, 10․ Արմեն Համբարձումյան (ա), 19․ Կարեն Մուրադյան, 9․ Արթուր Սերոբյան, 15․ Տենտոն Յենե, 16․ Էդգար Գրիգորյան, 32․ Կառլոս Պերես, 12․ Ամոս Նոնդի Օբիերո։

Պահեստայիններ՝  1․ Հայկ Խաչատրյան, 33․ Դմիտրի Աբակումով, 18․ Արտյոմ Ավանեսյան, 5․ Դավիթ Տերտերյան, 20․ Ալվին Թերա, 14․ Մաիլսոն Լիմա, 21․ Սոլոմոն Ուդո, 8․ Գևորգ Ղազարյան, 55․ Հակոբ Հակոբյան, 29․ Ջեսսի Անիլա, 27․ Տաոֆիք Ջիբրիլ, 25․ Դրագան Լովրիչ, 17․ Հիլարի Զուհվակ։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 67․ Վադիմ Պարամոնով, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 8․ Ուգոչուկվու Իվու, 9․ Նարեկ Աղասարյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 21․ Նարեկ Գրիգորյան, 10․ Կարեն Մելքոնյան, 90․ Օլեգ Պոլյակով։

Պահեստայիններ՝ 24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 23․ Արաս Օզբիլիզ, 25․ Դրաման Սալու, 33․ Մարկոս Ժունիոր, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15․ Մաքսիմ Մայրովիչ, 18․ Լեոն Սաբուա։