Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ՄԻԿԱՅԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

23/04/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Միկայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի ընկավ Դավիթ Հարությունյանը, իսկ տանտերերի միակ գոլը հեղինակեց Հենրիկ Մաթևոսյանը։

Թիմերն այս մրցաշրջանում արդեն երկու անգամ հանդիպել էին՝ առաջին դեպքում 3-2 հաշվով «Միկան» էր հաղթել, երկրորդ խաղում մեր տղաներն առավելությա էին հասել 4-1 հաշվով։ Հերթական խաղը թիմերի մասնակցությամբ այս անգամ ավելի հանգիստ ու ոչ գոլառատ ստացվեց՝ ի տարբերություն նախորդ դիմակայությունների։ Գրեթե հավասար պայքար տեսանք, գրոհները շատ չէին, բայց դրանք վտանգավոր էին ստացվում հատկապես «Ուրարտու-2»-ի մոտ։ Բայց մեր տղաները երկու լավ հնարավորություն ձախողեցին՝ վրիպելով մոտ տարածությունից։ Արդյունքում, ընդմիջման թիմերը գնացին առանց խփած գոլերի։

Երկրորդ խաղակեսում արդեն Պադերինի տղաները ակնհայտ առավելություն ունեին, լավ էին գրոհում, պահեր ստեղծում, որոնք ինչ-որ տեղ չէր ստացվում եզրափակել, բայց հանդիպման 76-րդ րոպեին Էդիկ Վարդանյանի փոխանցումը եզրափակեց փոխարինման մտած Դավիթ Հարությունյանն ու բացեց հանդիպման հաշիվը։ 7 րոպե անց նմանատիպ գոլով խփեցին ու հաշիվը հավասարեցրին տանտերերը։ Գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Մաթևոսյանը։ Հաշիվը ստիպում էր երկու թիմերին էլ առաջ նետվել, բայց նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաշիվը հաղթական դարձնել։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով։

Հավելենք, որ հաջորդ տուրում Պադերինի տղաները սեփական հարկի տակ կմրցեն «Վեստ Արմենիայի» հետ։ Խաղը կկայանա ապրիլի 28-ին և կմեկնարկի 18։00-ին։

«ՄԻԿԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

0-1 Դավիթ Հարությունյան (76'), 1-1 Հենրիկ Մաթևոսյան (82')

«ՄԻԿԱ»․ 77․ Տիգրան Ոփանյան, 4․ Հայկ Բաղյան, 8․ Հմայակ Ալեքսանյան, 16․ Հովհաննես Գևորգյան, 3․ Վահե Սահակյան, 7․ Էդգար Մանուկյան, 10․ Անդրանիկ Կարապետյան, 14․ Ալյոշա Խաչատրյան, 9․ Ռոման Միքայելյան (ա), 25․ Հայկ Գալստյան, 23․ Արմեն Շտիկյան։

Պահեստայիններ՝  1․ Էրիկ Լյանսբերգ, 15․ Արմեն Խաչատրյան, 20․ Հենրիկ Մաթևոսյան, 6․ Արտյոմ Դաբաղյան, 2․ Լևոն Դոնագանյան, 13․ Վահան Աթոյան, 11․ Նարեկ Սարգսյան, 21․ Արես Մանուկյան, 44․ Էբենեզեռ Աֆռանե։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 27․ Գառնիկ Մինասյան, 23․ Լևոն Բաշոյան, 35․ Իսաակ Բարրի, 25․ Դավիթ Ղիասյան, 16․ Էդիկ Վարդանյան (ա), 17․ Էրիկ Ասատրյան, 70․ Էմմանուել Դիտու, 14․ Արամ Հունանյան։

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 50․ Դավիթ Արտենյան, 39․ Նարեկ Դավթյան, 15․ Կարեն Դավթյան, 7․ Հայկ Ղազարյան, 38․ Հարություն Ջավադյան, 6․ Հայկ Նորիկյան, 10․ Դավիթ Հարությունյան, 11․ Էրիկ Ղուլինյան։