Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈՆ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԵՏ

11/05/2023

2022 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Դմիտրի Գունկոյի շնորհանդեսը, որի ժամանակ էլ նա ստանձնեց «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 2023-ի մայիսի 11-ին մասնագետը երկարաձգեց ակումբի հետ գործող պայմանագիրը մինչ 2026 թվականը։ Հրավիրված բաց ասուլիսի ժամանակ, որին ներկա էին «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցն ու ակումբի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը, մարզիչը ստորագրեց պայմանագիրը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցրերին։

Դմիտրի Գունկոն թիմի ղեկին անցկացրած ժամանակահատվածի ընթացքում մի քանի անգամ դարձել է ամսվա լավագույն մարզիչ՝ թիմի հետ բազմիցս ապրելով հաղթանակ էմոցիաներ։ Նրա գլխավորությամբ «Ուրարտուն» 7-րդ ամիսն է, ինչ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է՝ վաստակած 73 միավորով։ Մարզիչը թիմի հետ պայքարում է նաև Հայաստանի գավաթակիր դառնալու համար։ 

Շնորհավորում ենք Գունկոյին և հաղթանակներ ու նվաճումներ մաղթում մեր թիմի հետ։ 

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ մամուլի ասուլիսից․