Not Selected

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

12/05/2023

Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Արտյոմ Սիրեկանյանը։ Մարդ, որը մեծ ներդրում ունի մեր ակումբի մարզադպրոցի կայացման գործում։

Արտյոմ Սիրեկանյանը որպես մարզիչ 1967 թվականից սկսել է աշխատել Կլիմենտ Վորոշիլովի անվան թիվ 40 դպրոցի բազայի վրա ստեղծված ֆուտբոլի դպրոցում, ինչպես հայտնի է, հենց այդ դպրոցն է դառնում ներկայիս «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի հիմքը։

Պատահական չէ, որ դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Գրիգորյանի մահից հետո հենց նա է երկար տարիներ ստանձնել ֆուտբոլի դպրոցի կառավարման գործը։ Արտյոմ Սիրեկանյանը Հանրապետական ֆուտբոլի դպրոցի տնօրենի պաշտոնում եղել է 1988-2000 թվականներին։

2022 թվականին Արտյոմ Սիրեկանյանը, իր աշխատանքային ողջ արխիվը հանձնել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին և մեծ օժանդակություն է ցուցաբերել ակումբի թանգարանի պատրաստման գործում։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը ցավակցում է Արտյոմ Սիրեկանյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` մաղթելով համբերություն և տոկունություն։