Not Selected

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ «ՆՈԱՅԻՆ»

08/05/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։ Մեր տղաները առավելության հասան 1-0 հաշվով, հանդիպման միակ գոլն էլ խփեց Արաս Օզբիլիզը։

Հատկանշական է, որ հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարկարովը, որի անկյունը բացվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում նույն օրը, կատարեց «Ուրարտու» - «Նոա» հանդիպման խորհրդանշական հարվածը։

Թիմերն այս մրցաշրջանում 4-րդ անգամ էին հանդիպում, և սա մեր թիմի համապատասխանաբար 4-րդ հաղթանակն էր։ Առաջին խաղակում երկու թիմերն էլ բավական ակտիվ էին. «Նոայի» գրոհներին ու հարվածներին անմիջական մասնակցություն էր ունենում մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, որը 2-3 փայլուն սեյվ կատարեց՝ փրկելով թիմին վերահաս գոլերից։ 

Մրցակցի դարպասին էլ իրենց պահերն էին ստեղծում մեր տղաները. Լեոն Սաբուան մի քանի անգամ հարվածելու հնարավորություն ունեցավ, սակայն այդ հարվածներն իրենց նպատակին չհասան։ Իրական վտանգ պարունակող պահեր այդպես էլ չտեսանք, և թիմերն ընդմիջման գնացին առանց խփած գնդակների։ 

Երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոն կատարեց իր փոխարինումները, որն էլ իր արդյունքը տվեց հենց առաջին րոպեներին։ Արաս Օզբիլիսը փայլուն գործեց ստեղծված դրվագում՝ «կարիճ» փոխանցումով հարվածի դուրս բերելով թիմակցին, սակայն գրոհը հենց ինքն էլ ավարտեց՝ խփելով իր 4-րդ գոլը մեր թիմի կազմում։ Գոլից հետո մեր տղաներն էլ ավելի ակտիվացան, ու իրար հաջորդեցին «Նոայի» դարպասին սպառնացող հարվածները, սակայն դրանք անընդհատ շեղությամբ էին ընթանում։ Դրվագներից մեկի ժամանակ էլ Դմիտրո Խլյոբասն ու «Նոայի» պաշտպանը միմյանց հետ պայքարում էին գնդակի համար, որից հետո մեր հարձակվողը մեն-մենակ դուրս կգար Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասի դիմաց, սակայն մրցակցի ավագ Հայկ Մուսախանյանը վերջին հույսի խախտում կատարեց ու հեռացվեց խաղադաշտից։ Տասը հոգով մնացած «Նոան» ակտիվորեն սկսեց պրեսինգ գործի դնել ու ճնշել մեր պաշտպանությունը, սակայն մեր տղաներին հաջողվեց պահել հաշիվն ու հերթական հաղթանակը տոնել։ 

Այսպիսով հաջորդ խաղը Գունկոյի թիմի համար գավաթային է։ Եզրափակչում «Ուրարտուն» մրցելու է «Շիրակի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 13-ին «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 19։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 1-0

1-0 Արաս Օզբիլիզ (49')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42․ Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով (34․ Էրիկ Փիլոյան 85'), 88․ Ժիրայր Մարգարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 27․ Դավիդ Խուրցիձե (46'), 25․ Դրաման Սալու, 10․ Կարեն Մելքոնյան (23․ Արաս Օզբիլիզ 46'), 18․ Լեոն Սաբուա (13․ Դմիտրո Խլյոբաս 65'), 90․ Օլեգ Պոլյակով (6․ Արման Ղազարյան 71')։ 

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 31․ Իվան Զոտկո, 34․ Էրիկ Փիլոյան, 35․ Ռաֆայել Կարիոկա, 36․ Խարիտոն Այվազյան, 9․ Նարեկ Աղասարյան, 23․ Արաս Օզբիլիզ, 33․ Մարկոս Ժունիոր, 21․ Նարեկ Գրիգորյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 15․ Մաքսիմ Մայրովիչ։

«ՆՈԱ»․ 99․ Հարություն Մելքոնյան, 6․ Հայկ Մուսախանյան, 18․ Էբենեզեր Օկեզիեն, 17․ Ադամս Ֆրայդեյ, 9․ Լևոն Վարդանյան (27․ Սամվել Հակոբյան 87'), 22․ Ռուբեն Եսայան (28․ Յեոսունգ Կիմ 58'), 13․ Ռոբերտ Բաղրամյան, 26․ Արսեն Հայրապետյան (21․ Չապի Կատո 58'), 10․ Փիթեր Օլավալե (91․ Գուդնյուզ Իգբոկվե 80'), 66․ Սերգեյ Մուրադյան, 70․ Ալեքսանդր Լյովե։

Պահեստայիններ՝ 1․ Անդրեյ Բալբառաու, 77․ Արման Սիմոնյան, 25․ Արթուր Դանիելյան, 23․ Հայկ Ղևոնդյան, 3․ Կարեն Մուրադյան, 27․ Սամվել Հակոբյան, 28․ Յեոսունգ Կիմ, 91․ Գուդնյուզ Իգբոկվե, 2․ Արսեն Գալստյան, 21․ Չապի Կատո, 92․ Դավիթ Կիրակոսյան, 65․ Գոռ Աբրահամյան։