Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎԻ ԱՆԿՅՈՒՆԸ

09/05/2023

Մայիսի 8-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, Անկախ Հայաստանի առաջին հավաքականի մարզիչ Էդուարդ Մարկարովի անկյունը։

Լեգենդար ֆուտբոլիստի կողքին էին նաև հավաքականի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանը, Արմեն Պետրոսյանը, Արտաշես Ադամյանը, Պողոս Գալստյանը, Ռազմիկ Գրիգորյանը և Վարդան Խաչատրյանը։

Ֆուտբոլիստները հանդիպում ունեցան նաև մեր ակադեմիայի պատանեկան թիմերի ֆուտբոլիստների հետ, զրուցեցին նրանց հետ ու պատասխանեցին մեր սաների հարցերին։ Այնուհետև նրանք ներկա գտնվեցին նաև «Ուրարտու» - «Նոա» հանդիպմանը, իսկ խաղի խորհրդանշական հարվածը կատարեց հենց Մարկարովը։

Ներկայացնում ենք լուսանկարներ միջոցառումից․