Not Selected

ԵՎՀԵՆԻԻ ՑԻՄԲԱԼՅՈՒԿ․ «ԽՆԴՐՈՒՄ ԷԻ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՏԱ ԻՆՁ ԱՅԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՕՐ ԳՈԼ ԽՓԵԼՈՒ»

03/06/2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղում հաղթական ու չեմպիոնական գոլի հեղինակ դարձած Եվհենիի Ցիմբալյուկը կիսվել է տպավորություններով 

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԸ ՀԵՂԻՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անկեղծ՝ նույնիսկ ուրախանալու ուժ չի մնացել, այնպես էներգիայով լի էին բոլորը՝ ֆուտբոլիստից մինչև մաքրուհիներ, բոլորը գիտեին՝ որքան կարևոր է սա մեզ համար, որքան է պետք ուժերը ներդնել, ինքան կարևոր է սա մարզչի ու մեր յուրաքանչյուրիս համար։ 100 տոկոսով տվեցինք այն, ինչ կարող էինք, և ահա արդյունքը։

Երբ ավտոբուսով գալիս էինք մարզադաշտ, իմ առաջին մտքերն այն էին, որ ես խնդրեցի Աստծուն՝ տա ինձ գոլ խփելու հնարավորություն, որ բոլորն ուրախանան, որ հաղթենք։ Անհավանական զգացողություններ են։ Պետք է աշխատենք ու գնանք առաջ»։

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԳԱՎԱԹԱԿԻՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանն ինձ երկրորդ անգամ գավաթակիր դարձրեց։ Կային ծանր ժամանակներ, երբ չէի կարողանում թիմ գտնել, փառք Աստծո, որ գտա ու հիմա 2-րդ անգամ եմ մեդալակիր դառնում»։