Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ՝ «ARMENIAN-SOCCER AWARDS»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

03/06/2023

Հունիսի 3-ին կայացավ «Armenian-Soccer Awards» ամենամյա ֆուտբոլային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում հայտնի դարձան Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտվող մրցաշրջանի լավագույնները։

«Ուրարտուի» կազմից միջոցառմանը մասնակցել են դարպասապահներ Ալեքսանդր Մելիխովն ու Արսեն Բեգլարյանը, պաշտպան Ժիրայր Մարգարյանը, կիսապաշտպաններ Նարեկ Գրիգորյանն, Ուգոչուկվու Իվուն և Արաս Օզբիլիզը, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

«Լավագույն դարպասապահ» անվանակարգում հաղթեց մեր թիմի դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Լավագույն պաշտպանի մրցանակը ստացավ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը իսկ մրցաշրջանի լավագույն գոլ ճանաչվեց Արաս Օզբիլիզի կրակոցը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում։