Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԳՐԵՑԻՆՔ»

03/06/2023

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի, չեմպիոնության ու այլ թեմաների մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Մենք հասկանում էինք, որ ծանր խաղ է լինելու, դժվար ճանապարհ էր, որն անցանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, որը վստահեց մեր մարզչական շտաբին, ու բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին ամեն օր ու աշխատում էին մեզ հետ ամեն օր։ Շատ ուրախալի է, որ հենց այս խաղում մենք չեմպիոնության հասանք։

Շնորհակալ եմ նաև մեր մարզչական շտաբին, որի հետ շատ բարդ աշխատանք տարանք, բայց ի վերջո կարողացանք 3 տարի այստեղ աշխատելուց հետո չեմպիոն դառնալ։ Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, սա նրանց արժանիորեն վաստակած չեմպիոնությունն է»։

ԵՂԻՇԵ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՐ ԺԵՍՏԻ ՄԱՍԻՆ՝ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

«Ես կարծում եմ, որ մարզիչների փոխարաբերությունները պետք է հարգանքի վրա հիմնված լինեն, քանի որ մենք փորձում ենք զարգացնել Հայաստանի առաջնություն, անում ենք նույն գործը, իսկ առաջնայինը մեզ համար ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է, և Եղիշե Մելիքյանի՝ ամիսներ առաջ կատարած արտահայտությունը ոչ թե ինձ, այլ գլխավոր մարզչին հասցեին ուղղված անարգանք էր»։