Not Selected

ԽԱՐԻՏՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

04/06/2023

Հունիսի 9-ից 16-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանին, ինչպես նաև ԲԿՄԱ-ում վարձակալական հիմունքներով հանդես եկող Գոռ Լուլուկյանին, Էրիկ Սիմոնյանին, Ռուբեն Աբրահամյանին և «Նոայում» հանդես եկող Ռոբերտ Բաղրամյանին ու Ռուբեն Եսայանին։

Հավելենք, որ մեր ընտրանին Սկոպյեում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ:

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։