Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ

09/06/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և դարպասապահ Արսեն Բեգլարյանը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Ակումբի ու ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետն սպառվել էր, ու կողմերը որոշել են չերկարաձգել այն։

30-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի փետրվարից։ Ֆուտբոլիստը մեր թիմի կազմում հասցրել է մասնակցել 68 պաշտոնական հանդիպման, իսկ 2022/23 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Շնորհակալություն ենք հայտնում Արսենին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։