Not Selected

ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՐՈՒՄ ԵՎ ԼՔՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՉԼ-ՈՒՄ

19/07/2023

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին», որն առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով։

Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արտյոմ Մաքսիմենկոն։

Առաջին խաղակեսում բոսնիացիները բավական ակտիվ էին գործում, անընդհատ սպառնում մեր դարպասին։ Նրանց հաջողվեց հաշիվը բացել հանդիպման 27-րդ րոպեին։ Թիմին առաջ մղեց հարձակվող Նեմանյա Բիլբիան։ Առաջին կեսում մեր թիմը գոլով չկարողացավ պատասխանել։
Երկրորդ խաղակեսում Դմիտրի Գունկոն փոխարինումներ կատարեց, խաղն այլ սցենար ստացավ։ 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նարեկ Գրիգորյանը: Մեր  հարձակվողը ձախ եզրում ստացավ անկյունագծով ուղղված դիպուկ փոխանցումն ու անհատական փայլուն անցումից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 90-րդ րոպեին Գրիգորյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, իր անվան դիմաց դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 2-1։ Դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2-2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
94-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց արդեն «Ուրարտուի» դարպասին, որը հստակ իրացրեց Տոմիսլավ Կիշը: Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավելացված երկրորդ րոպեին աշխատեցին Գունկոյի փոփոխությունները: Արաս Օզբիլիսի գերազանց գործողությունների արդյունքում Մաքսիմենկոն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 3-2: Լրացուցիչ ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց, և հաղթողը պետք է վճռվեր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

3-2 հաշվի ժամանակ մրցակցի կիսապաշտպան Դամիր Զլոմիսլիչը բարձր հարվածեց, և «Ուրարտուն» ստացավ առավելությունը մեծացնելու հնարավորություն: Սակայն գնդակին մոտեցած Էդուարդոն հարվածեց դարպասաձողին: Վճռորոշ հարվածը, ցավոք, ձախողեց Արման Ղազարյանը: Մրցակցի դարպասապահը նախ փրկեց իր թիմին, ապա ավագ Հրվոյե Բարիշիչը դիպուկ հարվածով վերջակետ դրեց խաղին:
«Ուրարտուն» ցավալի պարտություն կրեց և ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի ռումինական «Ֆարուլ Կոնստանտան»։

«ԶՐԻՆՍԿԻ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-2 (3-2)

«ԶՐԻՆՍԿԻ»․ 35. Մարկո Մարիչ, 2. Լուկա Մարին, 4. Հրվոյե Բարիշիչ, 5. Դարիո Ջանաջիա, 6. Ջոսիփ Չոռլուկա, 20. Անտոնիո Իվանչիիչ, 25. Մարիո Ճուժե23. Մատո Ստանիչ, 91. Մարիո Տիկինովիչ, 95. Մատեի Սենիչ, 99. Նեմանիա Բիլբիա (ա):

Պահեստայիններ՝ 12. Անտոնիո Սոլդո, 8. Դամիր Զլոմիսիչ, 10. Կիշ Տոմիսլավ, 19. Տարիկ Ռամիչ, 22. Ալդին Հրվանովիչ, 24. Պետր Միսիկ, 50. Մեմիա Կերիմ, 93. Զվոնիմիլ Կոժուլ, 93. Մատեյ Սենիչ, 9. Ֆրանկո Սաբլիչ, 29. Անտոնիո Պրշկալո:

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի (10. Կարեն Մելքոնյան 81'), 3. Էրիկ Փիլոյան (55. Արտյոմ Մաքսիմենկո 68'), 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 13. Իվան Զոտկո, 88. Ժիրայր Մարգարյան, 5. Դրաման Սալու (23. Արաս Օզբիլիզ 68'), 28. Պավել Մոգիլևեց (17. Էդուարդո 60'), 11. Նարեկ Գրիգորյան, 18. Լեոն Սաբուա (77. Թեմուր Ջիկիա 46'), 33. Մարկոս Ժունիոր։

Պահեստայիններ՝ 31. Դմիտրի Աբակումով, 6. Արման Ղազարյան, 16. Իսաակ Բարրի, 9. Նարեկ Աղասարյան, 17. Էդուարդո, 22. Միքայել Միրզոյան, 23. Արաս Օզբիլիզ, 90. Օլեգ Պոլյակով, 10. Կարեն Մելքոնյան, 55. Արտյոմ Մաքսիմենկո, 77. Թեմուր Ջիկիա։