Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ «ԶՐԻՆՍԿԻՆ» ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԻ ՄԵԶ»

19/07/2023

Դմիտրի Գունկոն խոսել է «Զրինսկիի» դեմ պատասխան խաղի, ՉԼ-ից դուրս մնալու և այլ թեմաների մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Այսօր իմ կարծիքով լավ և հետաքրքիր ֆուտբոլ տեսանք։ Մրցակցի լեփ-լեցուն ստադիոնում մեր թիմը ցույց տվեց վառ ու հարձակողական ֆուտբոլ, բայց սխալները թույլ չտվեցին հիմնական ժամանակում հասնել ցանկալի արդյունքի։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մենք դարձյալ սխալ թույլ տվեցինք ամենասկզբում, գնդակ ընդունեցինք, բայց կարողացանք օգտագործել մեր հարձակվողական ներուժը, գոլը խփեցինք, սակայն 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը մեզնից երես թեքեցին»։

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԻ ՄԱՍԻՆ

«Գլխավոր սխալը պաշտպանությունն էր, թեպետ մենք գերազանց էինք ուսումնասիրել մրցակցի խաղը, թե ինչպես էր նա գնդակը հասցնում տուգանային հրապարակ։ Այո, մենք գերազանց ֆուտբոլ ցույց տվեցինք վերջին 20 րոպեի ընթացքում, սակայն սա ֆուտբոլ է։ Իմ կարծիքով «Զրինսկին» մեզ դեռ երկար կհիշի»։

ՉԻՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՇՏԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք, իհարկե, փորձ ենք հավաքում, անելու ենք վերլուծություն, պատրաստվելու ենք, ցավոք, այլ մրցաշարի։ Պետք է թույլ չտանք նման սխալներ հաջորդ խաղերում։ Սա փորձ էր։ Իհարկե, դժվար է կանգնել ամբողջ շտաբով ու չկարողանալ օգնել թիմին 11-մետրանոց հարվածաշարում։ Ֆուտբոլիստների ընտրության պատասխանատվությունը միշտ էլ մարզչի վրա է, բայց սա սովորական երևույթ է։ Պետք է շարժվենք առաջ»։