Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԲԿՄԱ-2-Ի ՀԵՏ

20/07/2023

«Ուրարտու-2»-ը շարունակում է նախապատրաստվել Առաջին խմբի առաջնության 2023/24 մրցաշրջանին։

Իգոր Պադերինի գլխավորած թիմը հուլիսի 19-ին Ավանի Տեխնիկական կենտրոն- ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեց ԲԿՄԱ-2-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 3-6 հաշվով։ Մեր թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հայկ Գալստյանը, Հայկ Նորիկյանն ու Գագիկ Պետրոսյանը։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ը հուլիսի 23-ին ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ մրցելով Չարենցավանի «Վանի» հետ։