Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ

01/08/2023

Մեկնարկեց Հայաստանի առաջին խմբի առաջնության 2023/24 մրցաշրջանը։ Առաջին տուրում «Ուրարտու-2-ը» սեփական հարկի տակ ընդունեց «Միկային»։ Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 3-1 հաշով։ Մեր թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հայկ Գալստյանը, Արթուր Իսրայելյանը և Կարեն Դավթյանը, իսկ հյուրերից՝ Հմայակ Ալեքսանյանը։

Առաջին խաղակեսում ընթացավ գոլառատ ֆուտբոլ։ Խաղի մեկնարկում «Ուրարտու-2»-ը ավելի ակտիվ ու վտանգավոր էր գործում և արդեն 8-րդ րոպեին մրցակիցը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Արթուր Մելիքյանի նկատմամբ, և նշանակվեց 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ թիմի նորեկ Հայկ Գալստյանը և անվրեպ իրացրեց հարվածը։ Չնայած մեր թիմի արագ գոլին՝ «Միկայի» պատասխանը նույնպես չուշացավ։ Անկյունայինից հետո գլխի հարվածով հաշիվը հավասարեցրեց Հմայակ Ալեքսանյանը։ Մեկական գոլերով փոխանակվելուց հետո խաղը հանդարտվեց։ Իգոր Պադերինի թիմը վերահսկում էր խաղի ընթացքը, ինչի շնորհիվ 29-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց։ Հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Արթուր Իսրայելյանը։ Թիմերը գնացին հանգստի 2-1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը։ Մեկնարկային րոպեներին մեր թիմը շատ ակտիվ էր և ինչպես առաջին կեսում, այնպես էլ երկրորդում, մրցակցի տուգանային հրապարակում մեր ֆուտբոլիստի հանդեպ խախտեցին կանոնները և նշանակվեց 11-մետրանոց։ Այս անգամ գնդակին մոտեցավ Կարեն Դավթյանը և կրկին անվրեպ՝ 3-1: Խփած երրորդ գոլից հետո հանդիպումը ավելի հանգիստ տեսք ստացավ և ունեցավ տրամաբանական ավարտ՝ «Ուրարտու-2»-ը հաղթեց 3-1 հաշվով։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի օգոստոսի 5-ին, սեփական հարկի տակ կընդունի «Լեռնային Արցախին»։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՄԻԿԱ» 3-1

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 29․ Արթուր Իսրայելյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 23․ Լևոն Բաշոյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 98․ Հայկ Գալստյան, 96․ Գագիկ Պետրոսյան։

Պահեստայիններ՝  95․ Սուրեն Ղազարյան, 93․ Դավիթ Արտենյան, 14․ Արամ Հունանյան, 87․ Վահե Շապաղաթյան, 47․ Դավիթ Հարությունյան, 37․ Ալիկ Գասպարյան, 34․ Արթուր Թալասյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 45․ Էմմանուել Դիտու, 71․ Էրիկ Ասատրյան։

«ՄԻԿԱ»․ 1․ Էրիկ Լյանսբերգ, 8․ Հմայակ Ալեքսանյան, 16․ Հովհաննես Գևորգյան, 3․ Վահե Սահակյան, 7․ Էդգար Մանուկյան, 6․ Արտյոմ Դաբաղյան, 10․ Անդրանիկ Կարապետյան, 14․ Ալյոշա Խաչատրյան, 9․ Ռոման Միքայելյան, 44․ Էբենեզեռ Աֆռանե, 23․ Արմեն Շտիկյան։

Պահեստայիններ՝ 12․ Ժորա Ավետիսյան, 11․ Հենրիկ Մաթևոսյան, 13․ Վահան Աթոյան, 24․ Կարեն Ավագյան, 26․ Բորիս Մխիթարյան, 22․ Յուրի Խաչատրյան, 18․ Մարտին Սարգսյան, 2․ Արման Իսպիրյան։