Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՖԱՐՈՒԼ»․ ՄԵԴԻԱ ԾՐԱԳԻՐԸ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

01/08/2023

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի մասնակիցներ «Ուրարտուն» և ռումինական «Ֆարուլ Կոնստանցան» հայտարարում են օգոստոսի 3-ին կայանալիք պատասխան հանդիպմանն ընդառաջ իրենց մեդիա ծրագրի մասին։

Խաղի նախօրեին՝ օգոստոսի 2-ին, ԶԼՄ-ների միայն հավատարմագրված անձնակազմի համար ծրագիրը կլինի հետևյալը.

18։30 «Ուրարտու» -  նախախաղային մամուլի ասուլիս
19։00 «Ուրարտու» - նախախաղային մարզում (լուսաբանման համար բաց կլինի 15 րոպե բաց)
19։30 «Ֆարուլ» - նախախաղային մամուլի ասուլիս
20։00 «Ֆարուլ» - նախախաղային մարզում (լուսաբանման համար բաց կլինի 15 րոպե)։

«Ուրարտուից» նախախաղային ասուլիսին կմասնակցեն թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և հարձակվող Նարեկ Գրիգորյանը։