Not Selected

ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆ․«ՇԱՏ ՈԳԵՎՈՐԻՉ Է, ՈՐ ԱՌԱՋԻՆ ԳՈԼՍ ԽՓԵՑԻ ԹԻՄԻ ԿԱԶՄՈԻՄ, ԵՎ ՀԱՂԹԵՑԻՆՔ»

02/08/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին տուրում «Ուրարտու-2»-ը հաղթանակի հասավ «Միկայի» նկատմամբ։ Թիմի նորեկ կիսապաշտպան Հայկ Գալստյանը խոսել է հանդիպման մասին․

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

«Նոր մրցաշրջանի առաջին խաղն էր բավական երկար դադարից հետո, հեշտ չստացվեց, բայց շատ ուրախ եմ, որ հաղթեցինք ու առաջին միավորները վաստակեցինք։ Բացի այդ, թիմակիցներիս շնորհիվ կարողացա գոլերից մեկը խփել, ինչը նույնպես ոգևորիչ է ինձ համար։

Պատրաստվել ենք առաջնությանը ու պատրաստ ենք պայքարել ամեն խաղում հաղթանակի հասնելու համար»։

ԹԻՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ինձ շատ լավ եմ զգում այստեղ, շատ շուտ հարմարվեցի թիմին։ Լավ նախապատրաստական շրջան ենք անցկացրել՝ ինտենսիվ մարզումներով, ինչը նաև իր դժվարություններն ուներ հատկապես ինձ համար, որովհետև քաշի խնդիր ունեի, բայց հիմա ավելի լավ եմ ինձ զգում ու պատրաստ եմ խաղալ»։

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ

«Տղաների մոտ հաղթողի հոգեբանություն է նկատվում, տրամադրվածությունը միայն մարտական է, այնպես որ մթնոլորտը հանդերձարանում դրական է»։