Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

25/08/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Անդրանիկ» թիմին։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 

Առաջնության մեկնարկային 4 տուրերից հետո մեր թիմը 7 միավորով 4-րդ հորիզոնականում էր, իսկ մրցակիցը՝ 4 միավորով 9-րդ։ 

Առաջին խաղակեսում կարելի է ասել հավասար պայքար ու հավասար խաղ տեսանք։ Պադերինի տղաները մեծ ճնշում էին գործադրում մեկնարկային րոպեներին, բայց մի քանի անհաջող փորձից հետո նախաձեռնությունն անցավ մրցակցին, որը սկսեց վտանգավոր գրոհներ կազմակերպել ու սպառնալ մեր թիմին նաև տուգանային հարվածներից հետո։

«Ուրարտու-2»-ից հաշիվը բացելու լավ հնարավորություն ունեին Լևոն Բաշոյանը, Դավիթ Հարությունյանը, բայց վերջին հարվածները տղաների մոտ չէին ստացվում, փոխարինման մտած Հայկ Ստեփանյանն էլ ամենաիրական գոլային պահը ստեղծեց, բայց ֆուտբոլիստի՝ մոտ տարածությունից կատարած հարվածը բարձր ընթացավ։ 

Խաղակեսի վերջնամասում ստանդարտ իրավիճակներից կարող էինք հաջողության հասնել, բայց հաշիվն այդպես էլ մնաց անփոփոխ մինչ երկրորդ խաղակեսը։

Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի պասիվ էին գործում, պահերն ավելի քիչ էին՝ ի տարբերություն առաջինի։ 62-րդ րոպեին մեր տղաները վերջապես կարող էին բացել հաշիվը, բայց Հայկ Գալստյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը նախ հեռացրեց գնդակը, իսկ երկրորդ փորձից արդեն որսաց այն։ Հյուրերը փորձում էին հակագրոհների միջոցով հասնել հաջողության, բայց երկու թիմերի փորձերն էլ անհաջող էին։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ի համար արտագնա է։ Մեր տղաները հյուրի կարգավիճակում կմրցեն «Սյունիքի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 31-ին և կմեկնարկի 17:00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՆԴՐԱՆԻԿ» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 91. Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 34․ Արթուր Թալասյան, 29․ Արթուր Իսրայելյան, 21․ Լևոն Բաշոյան, 25․ Դավիթ Ղիասյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 97․ Արթուր Մելիքյան (ա), 98․ Հայկ Գալստյան, 47․ Դավիթ Հարությունյան։

Պահեստայիններ․ 95․ Սուրեն Ղազարյան, 80․ Պետրոս Մանուկյան, 39․ Նարեկ Դավթյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 87․ Վահե Շափաղաթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 45․ Էմմանուել Դիտու Բուենսի, 14․ Արամ Հունանյան:

«ԱՆԴՐԱՆԻԿ»․ 1․ Արթուր Մելքոնյան, 18․ Աբայոմի Դավիդ, 80․ Թեջան Սիե Բանգուրա, 7․ Վարդան Թովմասյան, 6․ Միքայել Գալստյան, 22․ Գոռ Գալստյան (ա), 20․ Վալերի Սարգսյան, 77․ Արամ Պետրոսյան, 4․ Լուկաս Պիկկոնե, 66․ Անդրես Մարտին, 99․ Յանիք Էյոնգ։

Պահեստայիններ․ 12․ Գրիշա Կարապետյան, 21․ Նորայր Ավետիսյան, 3․ Հայկազ Վարդանյան, 2․ Լևոն Հակոբյան, 10․ Զավեն Սարգսյան, 8․ Մոնթե Դավթյան, 17․ Հովհաննես Սարգսյան, 19․ Ջոն Լագբել, 9․ Ռոման Ռոստոկին, 44․ Արթուր Մարտիրոսյան, 30․ Գևին Ջեյմս Մուռ։