Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՒԼԱՆԱՐ, ԵԹԵ ԵՐԿՐՈՐԴ ԳՈԼՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԽՓԵԻՆՔ»

26/08/2023

Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է «Շիրակի» հետ խաղի ու տոնած հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սպասում էինք, որ ծանր խաղ է լինելու, պատրաստվել էինք, քանի որ հենց Գյումրիում «Շիրակի» հետ խաղերը բարդ են ստացվում, գոլ խփեցինք խաղասկզբում, առաջին խաղակեսը ամբողջովին մեր տիրապետության տակ էր, բայց չկարողացանք զարգացնել առավելությունը։ Նանան մի քանի դրվագում պահ ունեցավ աջ եզրից գրոհելիս, բայց մի փոքր ուշացնում էր վերջին փոխանցումը։ Նման դրվագներից մեկը նա օգտագործեց, կարողացանք խփել երկրորդը, Նանան փոխանցում կատարեց եզրից, և Նարեկը խփեց երկրորդը։ Եթե այդ գոլը շուտ խփվեր մեր դարպասի ուղղությամբ լարվածությունն ավելի շուտ կթուլանար»։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

«Վերջին րոպեները բարդ էին, ֆուտբոլիստները, որոնք դուրս եկան խաղադաշտ, չկարողացան ինտեգրվել խաղին ամբողջությամբ, ուստի վերջին 10 րոպեները հեշտ չընթացան մեզ համար»։