Not Selected

ԳՅՈՒՄՐԻԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ 3 ՄԻԱՎՈՐՈՎ

26/08/2023

IDBank Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանում «Ուրարտուն» ուղևորվել էր Գյումրի։ «Շիրակի» հետ դիմակայությունն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Գոլի հեղինակներ դարձան Էրիկ Փիլոյանն ու Նարեկ Գրիգորյանը։

Նոր մրցաշրջանում սա թիմերի առաջին հանդիպումն էր, որը բավական լարված ստացվեց։ Առաջին խաղակեսում թիմերը վտանգավոր խաղ էին ցուցադրում նախ միմյանց նկատմամբ, քանի որ երկուստեք խախտումները շատ էին։

«Շիրակի» հետ արտագնա հանդիպման առաջին իսկ րոպեից մեր թիմը խաղաց ագրեսիվ ու հարձակվողական ֆուտբոլ: «Ուրարտուի» ֆուտբոլիստները գրեթե բոլոր միկրոմենամարտերում հաղթում էին: Գյումրեցիները չէին հասցնում ու ստիպված խախտում էին կանոնները: Այդպիսի ստանդարտներից մեկն ավարտվեց դարպասի գրավմամբ: 14-րդ րոպեին Արաս Օզբիլիսը կենտրոնից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ: Գրոհին միացած կենտրոնական պաշտպան Եվհենի Ցիմաբալյուկն էլ գոլային փոխանցում կատարեց Էրիկ Փիլոյանի ուղղությամբ: Մրցակցի պաշտպաններն այդ դրվագում անզոր էին՝ 0-1:

25-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկվել: Դարձյալ օգնության հասավ ստանդարտը: Նույն Արաս Օզբիլիսը գնդակը խորամանկորեն ցածրից ուղարկեց տուգանայինի կենտրոն: Մրցակցի հսկողությունից ազատված Էդուարդոն մոտ 10-12 մետրից շեշտակի հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն «Շիրակի» պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը:

Երկրորդ խաղակեսում կրքերը մի փոքր ավելի հանդարտ էին։ «Շիրակը» ակտիվորեն փորձում էր հավասարեցնել հաշիվը, բայց մեր ֆուտբոլիստները իրենց գործը ճիշտ էին կատարում։ Բավական վտանգավոր ստացվեց տանտերերի՝ 58-րդ րոպեին հեռվից կատարած հարվածը, որը նույնպես նպատակին չհասավ։

Հանդիպման վերջնամասում իր փայլուն պահը չկարողացավ օգտագործել Արտյոմ Մաքսիմենկոն, որը գրեթե մեն-մենակ էր դուրս գալիս դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանի դիմաց, բայց Հրայր Մկոյանը կանխեց դրվագն ու փրկեց իր թիմին։ Բայց Գունկոյի տղաները ի վերջո կարողացան վերջակետ դնել խաղին՝ խփելով երկրորդ գնդակը։ Նանա Անտվիի հիանալի անցումից հետո Նարեկ Գրիգորյանը կրկնապատկել թիմի առավելությունը` 0-2:

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Վեստ Արմենիայի» հետ։ Հանդիպումը «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կմեկնարկի 17:00-ին։ 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

0-1 էրիկ Փիլոյան (14'), 0-2 Նարեկ Գրիգորյան (90+2')

«ՇԻՐԱԿ». 96. Սոկրատ Հովհաննիսյան, 7. Սերյոժա Ուռուշանյան, 9. Լյովա Մրյան, 15. Արսեն Սադոյան, 21. Դոնալդ Կոդիա, 8. Լևոն Դարբինյան, 19. Մաջիկո Տրաորե, 5. Հրայր Մկոյան (ա), 99. Ռոբերտ Դարբինյան, 10. Դիմիտրիյե Պոբուլիչ, 4. Համլետ Մնացականյան։

Պահեստայիններ՝ 12. Նարեկ Պետրոսյան, 55. Լյովա Կարապետյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 18. Սամվել Ղուկասյան, 11. Սերգեյ Մանուկյան, 26. Ալեկսա Վիդիչ, 14. Սուրեն Ծառուկյան, 24. Արտյոմ Կիբա, 3. Հովհաննես Գևորգյան, 22. Նարեկ Ջանոյան, 28. Նարեկ Խաչատրյան, 23. Էմիլ Պապիկյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 23․ Արաս Օզբիլիզ (ա) (11․ Նարեկ Գրիգորյան 63'), 9․ Նարեկ Աղասարյան, 5․ Դրաման Սալու, 17․ Էդուարդո (18․ Լեոն Սաբուա 73'), 90․ Օլեգ Պոլյակով (22․ Միքայել Միրզոյան 63'), 77․ Թեմուր Ջիկիա։

Պահեստայիններ՝ 1․ Մխիթար Ումրեյան, 31․ Դմիտրի Աբակումով, 6․ Արման Ղազարյան, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 88․ Ժիրայր Մարգարյան, 56․ Լևոն Բաշոյան, 22․ Միքայել Միրզոյան, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 18․ Լեոն Սաբուա, 11․ Նարեկ Գրիգորյան։