Not Selected

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ԳՈԼ ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ»

27/08/2023

IDBank Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Շիրակի» խաղում գոլի հեղինակ դարձած Էրիկ Փիլոյանը խոսել է խաղի դժվարության, իր գոլի ու թիմում մթնոլորտի մասին․

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղն իրականում շատ բարդ էր, «Շիրակի» հետ բոլոր հանդիպումները, նամանավանդ՝ իր հարկի տակ միշտ դժվար են, այդ ամենի հետ կապ ունեն թե՛ իրենց երկրպագուները, թե; թիմի բնավորությունը, բայց կամքի ուժ դրսևորեցինք ու հասանք մեր նպատակին։ Շնորհակալ եմ տղաներից ու շնորհավորում եմ բոլորին»։

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երկրորդ խաղակեսում ավելի փակ ու ապահով ֆուտբոլ սկսեցինք խաղալ։ Վերջին երկու խաղերից հետո թիմը հոգեբանորեն մի փոքր ճնշված էր, և բոլորիս մտքում այն էր, որ ավելի կարևոր է՝ գոլ բաց չթողնենք, քան շատ խփենք, բայց ստացվեց նաև այնպես, որ երկրորդը խփեցինք»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, և այդ գոլն օգնեց թիմին կարևոր հաղթանակ տոնել ու 3 միավոր վաստակել։ Մեր թիմի կազմում խփած երկու գոլերս էլ «Շիրակի» դեմ խաղերում են եղել, այս դեպքում բացեցի հաշիվը, նախորդ անգամ առաջ անցանք հաշվի մեջ»։

ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մթնոլորտը, միանշանակ, շատ լավ է թիմում, առաջնությունն էլ բարձր մակարդակի վրա է, բոլոր թիմերն ուժեղացել են և նախորդ մրցաշրջանի առաջատար թիմերին նորերն են միացել, մտել են պայքարի մեջ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ամեն ինչ»։