Not Selected

ՓԻԼՈՅԱՆԻ ԳՈԼՆ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀԱՄԱՐ 1300-ՐԴ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

28/08/2023

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆԸ ՀԵՂԻՆԱԿԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ՝ 1300-ՐԴ ԳՆԴԱԿԸ

Առաջնության 5-րդ տուրում «Շիրակի» դարպասն Էրիկ Փիլոյանի խփած գնդակը Հայաստանի առաջնություններում մեր թիմի հոբելյանական` 1300-րդ գոլն էր: Հատկանշական է, որ այն նաև Հայաստանի առաջնություններում «Շիրակի» բաց թողած 1000-րդ գոլն էր: Էրիկ Փիլոյանը IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում երկրորդ գոլը խփեց: 22-ամյա պաշտպանը մեր թիմի կազմում գոլերի հաշիվը բացել էր նախորդ մրցաշրջանում՝ ապրիլի 27-ին սեփական հարկի տակ կրկին գրավելով «Շիրակի» դարպասը:

Մեր թիմը դարձավ Հայաստանի առաջնություններում 1300-րդ գոլի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ակումբը՝ հոբելյանը նշելով անցկացրած 716-րդ խաղում: Ավելի արդյունավետ են գործել միայն «Փյունիկը»՝ 1783 գոլ (812 խաղում) և «Շիրակը»՝ 1417 գոլ (832 խաղում)։

Հայաստանի առաջնություններում մեր թիմն իր գոլերի հաշիվը բացել է անցկացրած 3-րդ խաղում՝ 1992թ. ապրիլի 19-ին Աբովյանում «Նաիրիի» հետ կայացած խաղում, որում «Բանանցը» հաղթել էր 3-0 խոշոր հաշվով: Անդրանիկ գոլի հեղինակ էր դարձել Վարուժան Խաչատրյանը՝ 25-րդ րոպեին գրավելով Արարատ Ղազարյանի պաշտպանած դարպասը: Իսկ մինչև այդ «Արարատի» և «Մալաթիայի» հետ կայացած մեկնարկային երկու հանդիպումներում էլ գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Հենց 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում էլ «Բանանցն» իր առաջին հոբելյանը նշեց՝ խփելով 100-րդ գոլը: Այն գրանցվեց հոկտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի «Զվարթնոցի» հետ կայացած հանդիպման 55-րդ րոպեին, երբ Գևորգ Քամալյանը գրավեց Հայկ Կիրակոսյանի պաշտպանած դարպասը:

Էրիկ Փիլոյանն «Ուրարտուի» հոբելյանական գոլի հեղինակ դարձած թիմի 10-րդ ֆուտբոլիստն է: Առավել հաջողակ են գտնվել Կարեն Միքայելյանը, Արսեն Բալաբեկյանը և Վալտեր Պողոսյանը, որոնց բախտ է վիճակվել 2-ական անգամ խփել թիմի հոբելյանական գոլերը: Հոբելյանական գոլերի հեղինակների թվում են թիմի լեգեոնական 3 ֆուտբոլիստներ՝ Էդուարդո Դոս Սանթոսը, Էդվարդ Կպոդոն և Ջոնել Դեսիրեն:

Բացառությամբ 1000-րդ գոլի, «Ուրարտուի» հոբելյանական մյուս գնդակները խփվել են թիմի հաղթած հանդիպումներում: 


Գոլերի քանակ Ֆուտբոլիստ Ամսաթիվ Մրցակից Հաշիվ
100 Գևորգ Քամալյան 17.10.1992 «Զվարթնոց» 4-1
200 Կարեն Միքայելյան 20.09.1993 «Վան» 6-2
300 Կարեն Միքայելյան 10.08.1994 «ԲՄԱ Արայի» 3-1
400 Տիգրան Եսայան 24.09.2002 «Լոռի» 10-0
500 Արա Հակոբյան 16.11.2003 «Լեռնագործ» 7-0

600

Արսեն Բալաբեկյան 21.05.2006

«Կիլիկիա»

5-1

700

Արսեն Բալաբեկյան 29.09.2007

«Շիրակ»

2-0

800

Էդուարդո Դոս Սանթոս 01.05.2010

«Կիլիկիա»

3-0

900

Վալտեր Պողոսյան 16.06.2012

«Արարատ»

3-1

1000

Վալտեր Պողոսյան 03.05.2015

«Արարատ»

2-2

1100

Էդվարդ Կպոդո 25.08.2018 «Արարատ» 4-2
1200 Ջոնել Դեսիրե 17.11.2021 ԲԿՄԱ 5-0
1300 Էրիկ Փիլոյան 26.08.2023 «Շիրակ» 2-0