Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

29/08/2023

Հարձակվող Նարեկ Գրիգորյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից։ Իր սանի տեղափոխության հարցում ակումբը համաձայնության է եկել ռումինական «Ֆարուլ Կոնստանցայի» հետ, որը հանդես է գալիս երկրի բարձրագույն առաջնությունում՝ Ռումինիայի Առաջին լիգայում։

Նշենք, որ ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբի հիմնական կազմում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում, ապա 17-ամյա Գրիգորյանն իր նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբում նշել է Ալաշկերտի հետ խաղում (2-2), իսկ իր առաջին գոլը թիմի կազմում խփել է ԲԿՄԱ-ից վերադառնալուց հետո՝ 2021/22 մրցաշրջանում, առաջին շրջանի՝ «Նորավանքի» դեմ խաղում (3-0)։ Ակումբում գտնվելու ընթացքում Գրիգորյանը «Ուրարտուի» կազմում մասնակցել է 73 պաշտոնական հանդիպման, դարձել 16 գոլի հեղինակ։

2021 թվականի աշնանը Նարեկ Գրիգորյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի հավաքական, որտեղ իր նորամուտը նշեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ տնային խաղում (0-5): 2023 թվականի ամռանը ֆուտբոլիստը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ դուբլի հեղինակ դառնալով բոսնիական «Զրինսկիի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում։

Ակումբը Գրիգորյանին մաղթում է հաջողություն հետագա կարիերայում և նորանոր նվաճումներ կարիերայում։