Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԻՆՁ ՈՒ ԻՄ ՇՏԱԲԻ ՎՐԱ Է»

03/08/2023

«Ֆարուլի» հետ պատասխան խաղի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մեկնաբանությունները պարզ են, մենք առաջին խաղակեսում ու երկրորդի սկզբում վերահսկում էինք խաղը, 2 գոլ խփեցինք, ամեն ինչ մեր օգտին էր գնում, բայց, ցավոք, ավարտեցինք եվրագավաթային ճամփորդությունը: Ամբողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա, սա իմ առաջին եվրոպական փորձն էր, եզրակացություններ կանենք, ու հույս ունեմ՝ ոչ միայն ես, այլև թիմը կաճի»:

ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Համաձայն չեմ այն մտքին, որ առաջին խաղակեսում պաշտպանները սխալներ արեցին, մրցակիցը գոլային պահեր գրեթե չուներ, իսկ երկրորդ կեսում սխալը սկսվեց հենց անկյունայինի ժամանակ, 2-2-ի ժամանակ էլ մենք գնում էինք հաղթանակի հետևից, և մեզ համար միևնույնն էր՝ քանի գնդակ բաց կթողնեինք. Կրկնվեց Ռումինիայում կայացած խաղի երկրորդ խաղակեսը»:

ԵՐԿՈՒ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ՄԵՋ ԱՌԱՋ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ խնդիրը հոգեբանական էր, քանի որ երկու խաղում էլ առաջ էինք անցնում հաշվի մեջ, հետո բաց էինք թողնում»:

ԹԻՄԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ

«Չէի ասի, որ թիմը 60-րդ րոպեից հետո կանգնեց, ավելի շուտ ազդեց այն, որ մենք սխալ թույլ տվեցինք, ու հաշիվը դարձավ 2-2:

Սա փորձ է թիմի համար, բացի այդ մենք Ռումինաիյի չեմպիոնին հնարավորություններ չէիք տալիս, իսկ ծախսած Էներգիայի առումով մեր ցուցանիշը շատ բարձր է, այդ կորուստը եվրոպական խաղերում առավելագույն չափի է եղել»:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞Վ ԷՐ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ

«Կրկնում եմ, որ պատասխանատվությունը մարզչական շտաբի վրա է: Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, կվերլուծենք, կհասկանանք ամբողջ թիմով»: