Not Selected

ԶԻՋԵՑԻՆՔ «ՖԱՐՈՒԼԻՆ» ԵՎ ԼՔԵՑԻՆՔ ՊԱՅՔԱՐԸ ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ

03/08/2023

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուրարտուն» պատասխան խաղում հյուրընկալել էր ռումինական «Ֆարուլ Կոնստանցային»։ Մեր թիմը չկարողացավ հաղթահարել մրցակցի արգելքն ու զիջեց 2-3 հաշվով: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Նանա Անտվին և Լեոն Սաբուան։

Հանդիպման առաջին խաղակեսում Գունկոյի թիմն ուներ զգալի առավելություն։ Մեր տղաներն առաջին 45 րոպեների ընթացքում բազում գոլային պահեր ստեղծեցին, որոնցից միայն մեկն ավարտվեց դարպասի գրավմամբ։ 11-րդ րոպեին հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Նանա Անտվին։

Մեր գոլային պահերն այսքանով չավարտվեցին։ Եվս երկու անգամ գնդակը հայտնվեց ռումինացիների դարպասում, սակայն մի դեպքում Մաքսիմենկոն, մյուս դեպքում Սաբուան հայտնվել էին խաղից դուրս վիճակում։ «Ֆարուլը» գործնականում չստեղծեց ոչ մի վտանգավոր պահ, բարեբախտաբար, չօգտվեց նաև մեր պաշտպանների թույլ տված սխալներից։ Խաղակեսն ավարտվեց մեր թիմի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսն անցավ գրեթե նույն սցենարով։ «Ուրարտուն» շարունակեց ճնշումը մրցակցի վրա նաև երկրորդ կեսի մեկնարկում, որի արդյունքը եղավ Լեոն Սաբուայի խփած գոլը։ Ցավոք, երկու գնդակի առավելությունը պահպանել չհաջողվեց։ Ընդամենը 4 րոպեի ընթացքում մրցակիցը նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա այն դարձրեց 2-2։ Այնուհետև մեր թիմը ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը չհաշվեց Մարկոս Ժունիորի գոլը՝ խախտում նկատելով Լեոն Սաբուայի գործողություններում։ Հանդիպման վերջնամասում ռումինական թիմը կարողացավ 3-րդ գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը՝ զրկելով մեզ շարունակել պայքարը եվրագավաթներում:

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՖԱՐՈՒԼ» 2-3

1-0 Նանա Անտվի (11'), 2-0 Լեոն Սաբուա (47'), 2-1 Դրագոշ Նեդելկու (53'), 2-2 Դենիս Ալիբեկ  (57'), 2-3 Դենիս Ալիբեկ (90+2'):

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 13․ Իվան Զոտկո, 88․ Ժիրայր Մարգարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 5․ Դրաման Սալու, 11․ Նարեկ Գրիգորյան, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 18․ Լեոն Սաբուա։

Պահեստայիններ՝ 31․ Դմիտրի Աբակումով, 1․ Մխիթար Ումրեյան, 6․ Արման Ղազարյան, 16․ Իսաակ Բարրի, 17․ Էդուարդո, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 23․ Արաս Օզբիլիզ, 90. Օլեգ Պոլյակով, 77․ Թեմուր Ջիկիա։

«ՖԱՐՈՒԼ»․ 12. Միհայ Աիոանի, 3․ Միհայ Պոպեսկու, 6․ Տուդոր Բալուցա, 7․ Դենիս Ալիբեկ, 16․ Դրագոշ Նեդելկու, 17․ Իոնուց Լարիե (ա), 20․ Ամին Բենչայիբ, 24․ Կոնստանտին Գրամենի, 25․ Դավիդ Կիկի, 26․ Ադրիան Մազիլու, 27․ Անդրեյ Բորզա։

Պահեստայիններ՝ 1․ Ալեքսանդրու Բուզբուչի, 5․ Դիոգու Կիյերոս, 8․ Իյոնուց Վինա, 9․ Ռիվալդինյո, 11․ Մատեուս Սանթոս, 13․ Ֆաբիո Վիաննա, 18․ Անդրեյ Արտեան, 21․ Կևին Բոլի, 22․ Դան Սիրբու, 77․ Էնես Սալի, 80․ Նիկոլաս Պոպեսկու, 88․ Լուկա Բանու։