Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻ» ՀԵՏ

05/08/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում «Ուրարտու-2»-ը մրցեց «Լեռնային Արցախի» հետ։ Թիմերը 1-1 հաշվով ոչ-ոքի գրանցեցին: Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ Լևոն Բաշոյանը, իսկ մրցակցից աչքի ընկավ Կլեբեր Դա Սիլվա Գոմեսը: 
Փորձառու ֆուտբոլիստներով համալրված մրցակիցը խաղի սկզբնամասում բավական մեծ ճնշում էր գործադրում մեր կիսադաշտում։ Առաջին վտանգավոր պահը նրանք ստեղծեցին 16-րդ րոպեին, բայց հեռահար հարվածը շեղ ստացվեց։ Առաջին կեսում մեր տղաները փորձում էին հաջողության հասնել դիրքային գրոհների միջոցով։ Փորձերից մեկը հաջողությամբ ավարտվեց մեր թիմի համար։
Գնդակն ստանալուց հետո այն մրցակցի դարպասն ուղարկեց Լևոն Բաշոյանը։ Հարկ է նշել, որ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստների հարվածներից հետո վստահ էր գործում մեր դարպասապահ Հայկ Ղազարյանը։
Առաջին կեսի վերջնամասում Պադերինի տղաներն էլ ավելի ակտիվ սկսեցին գործել ու իրար հետևող վտանգավոր գործողություններով սպառնալ մրցակցին, բայց նոր գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսում մեր տղաները ավելի քիչ էին շանսեր տալիս մրցակցին ներխուժելու մեր տուգանային հրապարակ։ Չնայած դրան՝ մեկ ճիշտ գրոհն իր արդյունքը տվեց. 70-րդ րոպեին «Լեռնային Արցախի» կազմում գոլի հեղինակ դարձավ Կլեբեր Դա Սիլվա Գոմեսը:
Ընդհանուր առմամբ, գոլային պահերը երկու թիմերի կատարմամբ ավելի քիչ էին ամբողջ խաղակեսի ընթացքում, բայց խաղի վերջնամասը թեժ ստացվեց։ «Ուրարտու-2»-ը մեծ ճնշում էր գործադրել մրցակցի վրա, և շանսեր ունեին հաղթական գոլը խփելու, բայց գնդակն այդպես էլ չհայտնվեց հյուրերի դարպասում՝ 1-1: 

Հավելենք, որ հաջորդ տուրը կկայանա օգոստոսի 15-ին: Սեփական հարկի տակ մեր տղաները կմրցեն «Նիկարմի» հետ: Խաղը կմեկնարկի 19:00-ին: 

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-1

0-1 Լևոն Բաշոյան (33'), 1-1 Կլեբեր Դա Սիլվա Գոմեսը (70')

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ»․ 13. Պողոս Այվազյան, 2․ Մարատ Կարապետյան, 6․ Արամ Կոստանդյան (ա), 8․ Տիգրան Սիմոնյան, 15․ Արթուր Խաչատրյան, 5․ Գոռ Պողոսյան, 9․ Ախմեդ Ջինդոյան, 20․ Տիգրան Հակոբյան, 89․ Էդուարդ Ավագյան, 88․ Օյոմ Էդեմ, 3․ Կլեբեր Դա Սիլվա Գոմես։ 

Պահեստայիններ՝   33․ Հայկ Հարությունյան, 25․ Ագուստին Ադակլան, 16․ Կարեն Գալուստյան, 99․ Էրիկ Իսահակյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 1․ Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 29․ Արթուր Իսրայելյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 23․ Լևոն Բաշոյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 98․ Հայկ Գալստյան, 96․ Գագիկ Պետրոսյան։

Պահեստայիններ՝  95․ Սուրեն Ղազարյան, 93․ Դավիթ Արտենյան, 14․ Արամ Հունանյան, 87․ Վահե Շապաղաթյան, 47․ Դավիթ Հարությունյան, 34․ Արթուր Թալասյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 45․ Էմմանուել Դիտու։