Not Selected

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԷԻՆ

01/09/2023

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներն այցելել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նրանք շրջեցին մարզաբազայի տարածքով, ինչպես նաև այցելեցին «Ուրարտուի» թանգարան ու ծանոթացան ակումբի պատմությանն ու նվաճումներին:  

Մեր ակումբն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն արդեն մի քանի տարի է՝ ինչ համագործակցում են: Կրթահամալիրում կա նաև «Ուրարտուի» անկյունը՝ իր պատմությամբ, նվաճումներով ու կարևորագույն իրադարձություններով:

Ներկայացնում ենք լուսանկարներ այցից.