Not Selected

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՍՅՈՒՆԻՔԻՆ»

01/09/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրում «Ուրարտու-2»-ը Կապանում հյուրընկալվել էր «Սյունիքին»։ Մեր տղաները զիջեցին այդ խաղում նվազագույն հաշվով՝ 0-1: «Սյունիքի» կազմում միակ գոլը հեղինակեց Պետրոս Աֆաջանյանը: 

Հանդիպման առաջին խաղակեսում մեծամասամբ հավասար պայքարում ընթացավ, վտանգավոր պահերը գրեթե բացակայում էին, բայց տանտերերը բավական ակտիվ պրեսինգ էին գործի դրել։ Վիճելի դրվագի ականատես եղանք խաղի 28-րդ րոպեին, երբ Լևոն Բաշոյանը ձախ եզրից շարժվեց դեպի կենտրոն և հարվածեց, ինչից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ մրցակցի ֆուտբոլիստներից մեկի ձեռքին, սակայն մրցավարը որև խախտում չարձանագրեց։

35-րդ րոպեին Գագիկ Պետրոսյանի փոխանցումից հետո Գևորգ Գրիգորյանի հարվածը դիպուկ չէր, և գնդակն ընթացավ դարպասաձողի կողքով։ Մրցակիցն էլ մի քանի անգամ փորձեց սպառնալ մեր դարպասին, սակայն գնդակը կամ բարձր էր ընթանում, կամ խաղի մեջ տեսնում էինք մեր դարպասապահ Միշիևին, որն ի դեպ, իր առաջին հանդիպումն անցկացրեց «Ուրարտու-2»-ի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային րոպեներից։

Երկրորդ խաղակեսում առավել ակտիվ սկսեցին գործել «Սյունիքի» ֆուտբոլիստները։Հեռվից կատարած բավական վտանգավոր հարվածների ժամանակ կրկին փայլուն էր գործում Միշիևը։ Խաղակեսի միջնամասում Պադերինի տղաները տուգանայինի իրավունք վաստակեցին, բայց Հայկ Գալստյանի հարվածն հետ մղեց դարպասապահը։ Ցավոք, հանդիպման վերջին րոպեներին բաց թողեցինք գոլ, որը վճռեց նաև խաղի ելքը: 87-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Պետրոս Աֆաջանյանը: 

Հավելենք, որ այս հանդիպումը վերջինն էր՝ միջազգային դադարի մեկնարկից առաջ: 

«ՍՅՈՒՆԻՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1-0

1-0 Պետրոս Աֆաջանյան (88')

«ՍՅՈՒՆԻՔ»․ 12. Սևակ Ասլանյան, 10. Սուրեն Առաքելյան (ա), 6. Էրիկ Վարդանյան, 3. Արտակ Ասատրյան, 17. Էրիկ Սողոմոնյան, 23. Դավիթ Փարեմուզյան, 20. Պերճ Պողիկյան, 18. Տիգրան Այունց, 16. Էրիկ Պետրոսյան, 19. Պատվական Ավետիսյան, 15. Ռուբեն Կարագուլյան: 

Պահեստայիններ՝ 1. Միհրան Հովհաննիսյան, 95. Արման Սիմոնյան, 9. Սամվել Սարգսյան, 7. Յուրա Առաքելյան, 5. Գագիկ Գևորգյան, 2. Հայկ Հովհաննիսյան, 44. Յուրի Մաղաքյան, 22. Նորայր Ղազարյան, 22. Նորայր Ղազարյան, 11. Էդգար Գրիգորյան, 8. Պետրոս Աֆաջանյան, 4. Հովհաննես Ոսկանյան, 33.  Նարեկ Հայրապետյան: 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80. Պետրոս Մանուկյան, 12. Արա Ջոլաքյան, 29. Արթուր Իսրայելյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 27. Գառնիկ Մինասյան, 21. Լևոն Բաշոյան, 97. Արթուր Մելիքյան (ա), 98. Հայկ Գալստյան, 96. Գագիկ Պետրոսյան: 

Պահեստայիններ՝ 91. Հայկ Ղազարյան, 14. Արամ Հունանյան, 66. Ալիկ Մկրտչյան, 25. Դավիթ Ղիասյան, 37. Ալիկ Գասպարյան, 34. Արթուր Թալասյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 47. Դավիթ Հարությունյան: