Not Selected

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ԽԱՂԱԴԱՇՏԻՑ ՀԵՌԱՆԱԼ 3 ՄԻԱՎՈՐՈՎ․ ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԴՐԱ ՄԱՍԻՆ»

10/09/2023

Միջազգային դադարի ընթացքում մեր թիմը շարունակում է ակտիվորեն պատրաստվել մրցաշրջանի վերսկմանը։ Նախապատրաստական այս փուլի մասին պատմել է «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը․

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱԴԱՐԻ ՈՒ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թիմը լավ մարզավիճակում է գտնվում, միջազգային դադարի ընթացքում ավելի ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում էլ ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար։ Մեկ ստուգողական խաղ անցկացրել ենք, այժմ պատրաստվում ենք առաջնության վերսկսմանն ու «Ալաշկերտի» հետ առաջիկա հանդիպմանը»։

«ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ենք տրամադրված, և ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ մյուս բոլոր մրցակիցների դեմ խաղերին լավ ենք պատրաստվում, քանի որ բոլորիս համար շատ կարևոր է հաղթանակ տոնել յուրաքանչյուր խաղում․ մենք դաշտ ենք դուրս գալիս միայն այնտեղից 3 միավորով հեռանալու համար»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ լավ մարզավիճակում եմ գտնվում՝ չնայած որ հավաքների ժամանակ չհասցրի լավ մարզավիճակ հավաքել վնասվածքների պատճառով, բայց հիմա ինձ բավական լավ եմ զգում ու պատրաստ եմ ամեն խաղում դուրս գալ ու օգնել թիմիս»։