Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

12/09/2023

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ին անցկացրեց ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին՝ 0-1։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված Ժիրայր Մարգարյանն ու Էրիկ Փիլոյանը պահեստայինների թվում էին և խաղաժամանակ չստացան։

Անցկացրած 5 խաղերից հետո մեր հավաքականը D խմբի մրցաշարային աղյուսակում վաստակած 7  միավորով 3-րդն է։ Աղյուսակը գլխավորում է Խորվաթիայի հավաքականը։