Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

13/09/2023

Հայաստանի կանանց ազգային հավաքականը սեպտեմբերի 17-ից 26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել նաև «Ուրարտու-աղջիկների» ֆուտբոլիստուհիներ Էմմի Սարգսյանին, Հասմիկ Գրիգորյանին, Միլենա Սայադյանին և Լուսինե Կոստանյանին: 

Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին մեր աղջիկները ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի շրջանակում մրցակցի հարկի տակ կհանդիպեն Իսրայելի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 26-ին տանը կընդունեն Ղազախստանի հավաքականին։ 

Հաջողություն ենք մաղթում մեր աղջիկներին հավաքականում։