Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

13/09/2023

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ-ի առաջնության որակավորման փուլի մյուս խաղում հյուրընկալել էր Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին, ցավոք, զիջեց մրցակցին 0-1 հաշվով։ 

Մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստներ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը ընդգրկված էին թիմի մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։