Not Selected

ԳՈԼԱՌԱՏ ԽԱՂՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԳՐԱՆՑԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ

22/09/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և 3-3 հաշվով ոչ-ոքի գրանցեց։ Մեր թիմի կազմում խփած գոլերով աչքի ընկան Արթուր Թալասյանը, Գագիկ Պետրոսյանն ու Լևոն Բաշոյանը, իսկ տանտերերից գոլի հեղինակներ դարձան Վովա Մուրադյանը, Յուրի Քոլոզյանն ու Էրիկ Սմբատյանը։

Հանդիպման առաջին խաղակեսի հենց մեկնարկն ակնկալում էր գոլառատ խաղ ու հետաքրքիր պայքար։ Հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով «Ուրարտու-2»-ին առաջ մղեց Արթուր Թալասյանը։ Բաց թողած գոլից հետո «Արարատ-Արմենիա-2»-ը նոր թափով սկսեց գրոհել, բայց անհաջող փորձերից հետո սեփական դարպասն ընդունեց նաև 2-րդդ գնդակը․ գեղեցիկ անցումով մոտ տարածությունից գոլի հեղինակա դարձավ Գագիկ Պետրոսյանը։ Մինչ ընդմիջում մեր տղաները փորձում էին ավելի մեծացնել ունեցած առավելությունը, ինչն էլ նրանց հաջողվեց 42-րդ րոպեին։ Այս անգամ աչքի ընկավ Լևոն Բաշոյանը։

Երկրորդ խաղակեսոում խաղի այլ պատկեր տեսանք։ Տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին առաջին իսկ գրոհով։ Վովա Մուրադյանը խաղընկերոջից փոխանցումն ստանալուց հետո հաշիվը դարձրեց 1-3։ Նրանք շարունակում էին գրոհել առաջին կեսում կորցրածը հետ բերելու մեծ ցանկությամբ։ Որոշ դրվագներում լավ էին գործում մեր թիմի պաշտպանները, և մինչև հանդիպման 86-րդ րոպեն հաղթողի կարգավիճակ ունեինք, մինչդեռ Գևորգ Գրիգորյանի գործողություններում մրցավարը խախտում արձանագրեց և մեր դարպասին 11-մետրանոց նշանակեց։ Անվրեպ իրացնելով այն՝ Յուրի Քոլոզյանը խփեց իր թիմի 2-րդ գնդակը։ Ավելացված ժամանակում էլ մեր դարպասապահի սխալ գործողության արդյունքում ընդունեցինք նաև 3-րդը։

Այսպիսով, գոլառատ խաղում ոչ-ոքի գրանցելով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ, շարժվում ենք առաջ ու պատրաստվում հաջորդ հանդիպմանը, որը կանցկացնենք սեպտեմբերի 26-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Արարատ-2»-ին։ Խաղի մեկնարկը 18։00-ին է։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-3

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»․ 12․ Ալեքս Մանգասարյան, 16․ Դավիթ Սարգսյան, 27․ Դավիթ Պետրոսյան, 2․ Նարեկ Համբարձումյան, 14․ Վլադիմիր Երեմյան, 10․ Յուրի Քոլոզյան (ա), 6․ Վահե Պետրոսյան, 11․ Էրիկ Շաղոյան, 34․ Դանիլ Ասատուրով, 3․ Էրիկ Սմբատյան, 9․ Միշել Այվազյան։ 

Պահեստայիններ՝  1․ Ռաֆայել Մանասյան, 22․ Միքայել Այվազյան, 7․ Վրեժ Մկրտչյան, 17․ Գուրգեն Քոսյան,15․ Էդգար Ղուլինյան, 20․ Հովհաննես Հովսեփյան, 8․ Վլադիմիր Մուրադյան, 21․ Վազգեն Վարդանյան,19․ Կարեն Մուրադյան, 5․ Նարեկ Բաբայան, 23․ Մրատին Նիկոլյան, 30․ Ալեքս Գալստյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92․ Ալեքսանդր Միշիև, 80․ Պետրոս Մանուկյան, 12․ Արա Ջոլաքյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 27․ Գառնիկ Մինասյան, 21․ Լևոն Բաշոյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 34․ Արթուր Թալասյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 38․ Հայկ Ստեփանյան։ 

Պահեստայիններ՝  95․ Սուրեն Ղազարյան, 91․ Հայկ Ղազարյան, 14․ Արամ Հունանյան, 29․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 98․ Հայկ Գալստյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 87․ Վահե Շափաղաթյան, 47․ Դավիթ Հարությունյան, 37․ Ալիկ Գասպարյան։