Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄԵՐ ՊԼԱՆԸ՝ ԿԱՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍԻ ՀԵՏ»

24/09/2023

«Արարատի» հետ խաղից մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հայտնել է իր կարծիքը․

ԽԱՂԻՆ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսը մեր վերահսկողության տակ էր, մենք հասկանում էինք «Արարատի» ուժեղ կողմերը, արագ գրոհները և դրվագներից մեկում բաց թողեցինք գոլ ու հաշիվը հավասարվեց, բայց կարծում եմ՝ առաջին կեսը որակական առումով բավական լավն էր։

Երկրորդ խաղակեսում մրցակիցը հետ քաշվեց, մենք մտածեցինք, որ Սանոգոն է պետք խաղադաշտում եզրափակումներում, բայց այդ պլանը չհաջողվեց»։

ՀԱԿԱԳՐՈՀՆԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հակագրոհներ բաց թողնելու պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք դիմինանտ լինել, խաղալ գնդակով, վերահսկել այն, բայց սրության պակաս ունենք, պետք է աշխատենք դրա վրա մարզումների ժամանակ»։

ՏԱՐԲԵՐ ՍԽԵՄԱՆԵՐՈՎ ԽԱՂԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Այս պահին մենք աշխատում ենք մեր խաղացողների ամբողջական կազմով, բացահայտելու մեր ֆուտբոլիստների ուժեղ կողմերն ու լավ որակները, մենք ինչպես դրա, այնպես էլ նոր սխեմաների փնտրման մեջ ենք»։

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ԹԻՄԻ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես ասացի, որ չաշխատեց մեր այդ պլանը երկրորդ կեսում, փորձում էինք տիրել նրանից եկող գնդակներին, բայց չստացվեց, ու այդ խնդիրը պետք է լուծենք»։

ԳԵՎՈՐԳ ՏԱՐԱԽՉՅԱՆԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Սա նրան երկրորդ խաղն էր։ Նրա արագության վրա իրոք շատ էին խաղում: Նա «Ուրարտուի» սան է, թիմում կան խաղացողներ, որոնք իր հետ հանդես են եկել մանկապատանեկան տարիքից, գիտեն իր ուժեղ կողմերը: Սակայն խաղի ընթացքում նրա ուղղությամբ կատարվող փոխանցումները սխալ էինու ոչ այնքան էֆեկտիվ»:

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂԵՐՈՒՄ ԹԻՄԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ես անպայման կբարձրացնեմ այդ հարցը, թեպետ ես դրա համար պատասխանատու չեմ: Ես գիտեմ, որ մենք ունենք երկրպագուներ, նրանք հաճախումեն մեր տնային հանդիպումներին և կարծում եմ, որ նրանք պետք է աջակցեն մեզ հետագա խաղերում»: