Not Selected

ՀԱՄԱՌ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ԱՐԱՐԱՏ-2»-ԻՆ

26/09/2023

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Արարատ-2»-ի հետ և զիջեց 0-2 հաշվով: Մեր թիմի կազմից գոլի հեղինակ դարձավ Արթուր Մելիքյանը, իսկ մրցակցի կազմից դուբլ գրանցեց Համլետ Սահակյանը։

Առաջին խաղակեսն անցավ մրցակցի խաղային և տարածքային առավելությամբ։ Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 13-րդ րոպեին. մրցակիցը սուր գրոհ կազմակերպեց ու գնդակը հասցրեց հեռավոր դարպասաձողի կողմ, սակայն Արթուր Թալասյանի սահակումը փրկեց մեր թիմին: 16-րդ րոպեին ևս փրկվեցինք վերահաս գոլից: Այս անգամ մրցակցի հարվածից հետո օգնության հասավ դարպասաձողը: «Ուրարտու-2»-ն իր առաջին վտանգավոր պահը ստեղծեց միայն 20-րդ րոպեին: Հեռահար հարվածով բախտը փորձեց Գառնիկ Մինասյանը, սակայն գնդակն անցավ դարպասաձողի վրայով: 22-րդ րոպեին՝ սեփական տուգանայինում, կոպիտ սխալ թույլ տվեց Միշիևը, ինչի արդյունքում գնդակն անցավ մրցակցին, սակայն վտանգավոր հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց մեր պաշտպանը: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդի սկիզբը մրցակիցը ագրեսիվ սկսեց: 48-րդ րոպեին ձախ եզրով անցկացրած գրոհն ավարտվեց մեր դարպասի գրավմամբ: Գոլի հեղինակ դարձավ Համլետ Մինասյանը: 52-րդ րոպեին մեր կիսապաշտպանների սխալից մրցակիցն օգտվեց հմտորեն իսկ Մինասյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց: Բաց թողած երկրրոդ գոլից հետո միայն մեր թիմը լրջորեն ուշքի եկավ: 72-րդ րոպեին Հայկ Գալստյանն աջ եզրում իր վրա վերցրեց խաղն ու փորձեց հեռվից դառնալ գոլի հեղինակ, սակայն այս անգամ նույն հորիզոնական դարպասաձողը փրկեց արդեն «Արարատ-2»-ին: Վերջնամասում մեր թիմը պաշարել էր մրցակցի տուգանային հրապարակը և 86-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց։ Ստանդարտի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Արթուր Մելիքյանը։ Ցավոք, ևս մեկ գնդակ հեղինակել չստացվեց իսկ «Ուրարտու-2»-ը ցավալի պարտություն կրեց։

Հավելենք, որ հաջորդ տուրում մեր թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Նոա-2»-ի դեմ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-2» 1-2

0-1 Համլետ Մինասյան (49'), 0-2 Համլետ Մինասյան (53'), 1-2 Արթուր Մելիքյան (86')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 14. Արամ Հունանյան, 12. Արա Ջոլաքյան, 27. Գառնիկ Մինասյան, 66. Ալիկ Մկրտչյան, 97. Արթուր Մելիքյան, 34. Արթուր Թալասյան, 96. Գագիկ Պետրոսյան, 30. Էրիկ Ղուլինյան, 87. Վահե Շափաղաթյան, 38. Հայկ Ստեփանյան: 

Պահեստայիններ՝ 95. Սուրեն Ղազարյան, 91. Հայկ Ղազարյան, 80. Պետրոս Մանուկյան, 29. Արթուր Իսրայելյան, 39. Նարեկ Դավթյան, 19. Գևորգ Գրիգորյան, 21. Լևոն Բաշոյան, 25. Դավիթ Ղիասյան, 98. Հայկ Գալստյան, 40. Խաչատուր Կիրակոսյան, 47. Դավիթ Հարությունյան: 

«ԱՐԱՐԱՏ-2»․ 1. Էդգար Ֆիթիլջյան, 4. Հենրիկ Խաչատրյան, 21. Գոռ Ղուկասյան (ա), 5. Ալիկ Հովհաննիսյան, 11. Համլետ Մինասյան, 44. Էրիկ Ազիզյան, 15. Կալիֆալա Դումբիա, 12. Դոմբիլա Կլինտոն, 18. Մալիկ Բերտե, 80. Կլեմո Լեռնո, 3. Գոռ առաքելյան: 

Պահեստայիններ՝ 22. Գառնիկ Գրիգորյան, 10. Էմիլ Զեյթնաղյան, 9. Արտյոմ Առաքելյան, 8. Էդգար Կարապետյան, 24. Արամ Ասլանյան, 70. Ալեն Մկրտչյան, 14. Հովսեփ Ռաթևոսյան, 6. Մանվել Սայադյան, 26. Գագիկ Սիմոնյան, 17. Արման Սաղաթելյան, 45. Ալեն Ղալթաղչյան, 25. Արմեն Երանոսյան: