Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԷԻՆՔ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ»

28/09/2023

Դմիտրի Գունկոն՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Իմ կարծիքով, ամբողջովին վերահսկում էինք խաղը, ԲԿՄԱ-ն ոչ մի պահ չստեղծեց մեր դարպասին, չնայած երկրորդ խաղակեսում գոլ բաց թողեցինք, արդարացիորեն 11-մետրանոց նշանակվեց մրցակցի օգտին, բայց եթե առաջին խաղակեսում ունեցած գոլային դրվագներից գոնե երկուսն օգտագործեինք, խաղն ավելի հեշտ ընթացք կունենար»։

ՆԱՆԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Երեկ նախախաղային մարզման ժամանակ նա ցավացրեց ոտքը, և մենք որոշեցինք ռիսկի չդիմել ու չհայտավորել նրան»։

ՏԱՐԲԵՐ ԽԱՂԱԿԵՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք ամբողջությամբ էինք վերահսկում խաղի ընթացքը, ճիշտ է, ցանկանում էինք ավելի շատ գոլային պահեր ստեղծել, բայց մենք խաղում էինք շատ կազմակերպված ու մոտիվացված թիմի դեմ։ Երկրորդ խաղակեսում փոխեցինք սցենարը, դուրս բերեցինք երկրորդ հարձակվողին ու այդ հատվածն ավելի լավ ստացվեց»։