Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 3 ՄԻԱՎՈՐ ԲԿՄԱ-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

28/09/2023

IDBank Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին: Հանդիպումն ավարտվեց մեր թիմի օգտին 2-1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Արաս Օզբիլիզը և Յայա Սանոգոն, իսկ ԲԿՄԱ-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Գրենիկ Պետրոսյանը։

Հանդիպման առաջին կեսում պայքարը հիմնականում նյարդային էր: «Ուրարտուն» տիրում էր նախաձեռնությանը, մինչդեռ մրցակիցը գործում էր հակագրոհներով: Առաջին վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել 36 րոպե: Հախուռն գրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Պրուդնիկովը, սակայն 11-մետրանոց նշակետից նրա կատարած հարվածը հետ մղեց դարպասապահը: Մինչև ընդմիջում նոր վտանգավոր պահ, առավել ևս դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

Երկրորդ խաղակեսում իրադարձությունները շատ կտրուկ զարգացան: Հենց մեկնարկում մրցակիցը ստացավ անկյունայինի իրավունք, որն ավարտվեց Թեմուր Ջիկիայի ձեռքով խաղով: Գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը միայն VAR համակարգի միջամտությամբ նշանակեց 11-մետրանոց: 53-րդ րոպեին գնդակին մոտեցած Գրենիկ Պետրոսյանը բացեց հաշիվը: Գոլ բաց թողնելուց հետո «Ուրարտուն» ուշքի եկավ ու վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Նախ հեռահար հարվածով մրցակցի դարպասը փորձեց գրավել Գևորգ Տարախչյանը, այնուհետև նրա օրինակին հետևեց նաև Մարկոսը: Սակայն երկու դեպքում էլ հրաշալի խաղաց մրցակցի դարպասապահ Գոռ Մատինյանը:
62-րդ րոպեին արդեն «Ուրարտուն» ստացավ անկյունայինի խաղարկման իրավունք: Գրոհին միացած Էրիկ Փիլոյանը բոլորից բարձր ցատկեց, սակայն գլխով հարվածը, ինչպես հարկն է, չստացվեց։

4 րոպե անց մեր թիմը 3 անգամ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն ունեցավ: Նախ Թեմուր Ջիկիան մոտ տարածությունից հարվածեց: Այնուհետև փոխարինման մտած Արաս Օզբիլիսն ու Յայա Սանոգոն տուգանայինի մատույցներից հարված կատարեցին, սակայն դարձյալ Գոռ Մատինյանը կարողացավ հետ մղեց գնդակը: 68-րդ րոպեին Թեմուր Ջիկիան ընկավ տուգանային հրապարակում, և մրցավարը առանց վարանելու ձեռքն ուղղեց դեպի 11-մետրանոց նշակետը: Նույնիսկ VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո Զավեն Հովհաննիսյանը չփոխեց իր որոշումը: Գնդակին մոտեցած Օզբիլիզը 75-րդ րոպեին նշակետից չվրիպեց:

85-րդ րոպեին «Ուրարտուն» հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Իվան Զոտկոյի` խորքից կատարված փոխանցումից հետո Յայա Սանոգոն կրծքով կասեցրեց գնդակն ու ընթացքից կատարած մկրատ տեսակի շքեղագույն հարվածով խփեց մեր թիմի 2-րդ և հաղթական գոլը:

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը  մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կմեկնարկի 17:00-ին: 

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 2-1

0-1 Գրենիկ Պետրոսյան (53'), 1-1 Արաս Օզբիլիզ 11Մ (75'), 2-1 Յայա Սանոգո (85')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 31․ Դմիտրի Աբակումով, 3․ Էրիկ Փիլոյան, 13․ Իվան Զոտկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 16․ Իսաակ Բարրի, 5․ Դրաման Սալու, 33․ Մարկոս Ժունիոր (9․ Նարեկ Աղասարյան 90'), 90․ Օլեգ Պոլյակով (99․ Յայա Սանոգո 63'), 77․ Թեմուր Ջիկիա (28․ Պավել Մոգիլեվեց 90'), 11․ Գևորգ Տարախչյան (23․ Արաս Օզբիլիզ 63'), 19․ Նիկոլայ Պրուդնիկով (55․ Արտյոմ Մաքսիմենկո 83'):

Պահեստայիններ՝  1․ Մխիթար Ումրեյան, 42․ Ալեքսանդր Մելիխով, 51․ Ալիկ Մկրտչյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 9․ Նարեկ Աղասարյան, 22․ Միքայել Միրզոյան, 23․ Արաս Օզբիլիզ, 28․ Պավել Մոգիլեվեց, 56․ Լևոն Բաշոյան, 18․ Լեոն Սաբուա, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 99․ Յայա Սանոգո։

ԲԿՄԱ․ 16. Գոռ Մատինյան, 6․ Արգիշտի Պետրոսյան, 7․ Դանիել Աղբալյան, 3․ Էրիկ Սիմոնյան, 11․ Նարեկ Ալավերդյան, 17․ Արամ Խամոյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 30․ Գրենիկ Պետրոսյան, 23․ Խարիտոն Այվազյան, 54․ Սերոժ Թիթիզյան։ 

Պահեստայիններ՝ 12․ Հայկ Խաչատրյան, 1․ Արման Ներսեսյան, 18․ Միսակ Հակոբյան, 20․ Արայիկ Էլոյան, 14․ Ռուբեն Աբրահամյան, 13․ Համլետ Սարգսյան, 19․ Նարեկ Մանուկյան, 27․ Սամվել Հակոբյան, 5․ Նորայր Նիկողոսյան, 8․ Ռուբեն Եսայան։