Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՆՈԱՅԻ» ՀԵՏ

09/09/2023

Հավաքականների ելույթներով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ սեպտեմբերի 9-ին ուժերը չափելով «Նոայի» հետ։ Գուկոյի տղաներն այդ խաղում զիջեցին 2-1 հաշվով։

Առաջին խաղակեսում «Նոան» կարողացավ բացել հաշիվը՝ Փոլ Գլադոնի խփած գոլի շնորհիվ, որը մինչև ընդմիջում անպատասխան մնաց մեր թիմի կողմից։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Օլեգ Պոլյակովի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի խաղացողին այնուհետև հայտնվեց նրանց դարպասում՝ 1-1։ Ցավոք, 64-րդ րոպեին «Նոան» ևս մեկ գնդակ ուղարկեց մեր դարպասը։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Մբոկանին՝ 2-1։

Հավելենք, որ դադարից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնենք սեպտեմբերի 15-ին IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում՝ հյուրի կարգավիճակում մրցելով «Ալաշկերտի» հետ։ Խաղի մեկնարկը 16։00-ին է։