Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ

09/09/2023

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ուրարտու-աղջիկները» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Սյունիք-աղջիկներ» թիմի հետ և առավելության հասավ 3-0 հաշվով ու առաջին միավորները վաստակեց նոր մեկնարկած մրցաշրջանում։ Մեր թիմից գոլի հեղինակներ դարձան Միլենա Սայադյանը, Էմմի Սարգսյանը և Մարիաննա Վարդանյանը։

«Ուրարտու-աղջիկները» վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր աղջիկները կանցկացնեն սեպտեմբերի 16-ին՝ կրկին սեփական հարկի տակ ընդունելով «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմին։ Խաղը  կմեկնարկի 12։00-ին։