Not Selected

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻԶԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԻԼՅԱ ՑԻՄԲԱԼԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

09/09/2023

Ռուսաստանում կայացավ Մոսկվայի «Սպարտակի» լեգենդների և Աշխարհի հավաքականի միջև ընկերական հանդիպումը՝ նվիրված մոսկովյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին։

Աշխարհի հավաքականի կազմում Ռուսաստանի առաջնությունում երբևէ փայլած Ալեքսանդր Մոստովոյի, Անատոլի Տիմոշյուկի, Յուրի Ժիրկովի, Էմանուել Էմենիկեի հետ միևնույն թիմում էր նաև «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։ Մեր ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր։ 

Մոսկվայի «Օտկրիտիյե Արենա» ստադիոնում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթեցին «Սպարտակի» լեգենդները։