Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒԻ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՆ ՄԱՍՆԱՑՈՒՄ Է ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹԻՆ

15/01/2024

Մեր կիսապաշտպան Դրաման Սալուն այս օրերին Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում պատրաստվում է Կոտ Դ´Իվուարում այսօր մեկնարկող Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությանը:

Բուրկինա Ֆասոյի ընտրանին ընդգրկված է D խմբում, որտեղ մրցելու է Մավրիտանիայի, Ալժիրի և Անգոլայի ընտրանիների հետ: Առաջին հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 16-ին` Մավրիտանիայի հետ:

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին իր հավաքականում: