Not Selected

ԴՐԱՄԱՆ ՍԱԼՈՒԻ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ԱՖՐԻԿԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹՈՒՄ

22/01/2024

Դրաման Սալուի Բուրկինա Ֆասոյի հավաքականը հունվարի 20-ին Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ տուրում մրցեց Ալժիրի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2-2:

Մեր կիսապաշտպանը, խաղը սկսել է պահեստայինների նստարանին ու փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին:

2 տուրից հետո Բուրկինա-Ֆասոյի հավաքականն ունի 4 միավոր: Հաջորդ հանդիպումը Բուրկինա Ֆասոյի ընտրանին կանցկացնի հունվարի 24-ին։ Մրցակիցը կլինի Անգոլայի հավաքականը։ Թիմը դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ նույնիսկ ոչ-ոքի գրանցելու դեպքում։